Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նոյեմբերի 5: Արցախի/ԼՂ խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները կրկին ադրբեջանական զինուժի թիրախում էին

November 5, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 4-ին ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում խոցել են ադրբեջանական զինուժի 4-րդ ԱԹՍ-ն:  3-րդը խոցվել էր ժամը 21։00-ի սահմաններում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում, մինչ այդ ժամը 20:15-ի սահմաններում՝ 2-րդը՝ դարձյալ նույն հատվածում, իսկ 1-ինը՝ խոցվել էր ժամը 20:00-ի սահմաններում՝ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում:


Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը ադրբեջանաթուրքական ագրեսիայի թեմայով, որի գլխավոր հյուրն էր ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում/ԼՂ:

 

ԱՀ/ԼՂ ՄԻՊ –ի ֆեյսբուքյան էջում ներկայացվել են տվյալներ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 3-ի դրությամբ: Ըստ այդմ՝ Արցախում քաղաքացիական օբյեկտների թիրախավորման հետևանքով զոհվել է առնվազն 46, վիրավորվել՝ 144 խաղաղ բնակիչ:

 

Նոյեմբերի 5-ին  Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ հրետակոծվում են ԱՀ/ԼՂ Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով։

 

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ կեսգիշերից հետո Արցախի/ԼՂ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Լուսադեմին Ադրբեջանը վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են: Մասնավորապես՝ ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով, այդ թվում և՝ «Գրադ» կայանքից պարբերաբար հրթիռակոծվել  է Շուշին։ Ավերածությունները շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։ Օրվա ընթացքում 2 անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։

 

Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել և նշել, որ  Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով երեխաների կյանքի և կրթության իրավունքը ոտնահարվել է:

 

«Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ հայերի հետ հետագայում խաղաղ կապրեն, բայց դրանք ընդամենը միջազգային հանրությանն ուղղվող ուղերձներ են:

 

Մենք տեսնում ենք՝ որքան շատ են ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները: Արձանագրել ենք իրենց բառերը՝ ներքին լսարանին ուղղված, որոնցով ցույց ենք տալիս, որ այն, ինչ ասվում է միջազգային հանրության համար, ընդամենը պատրանք է, որովհետև եթե այս պայմաններում անգամ մեկ օր, մեկ ժամ էթնիկ հայը հայտնվի մեկ տանիքի ներքո իրենց հետ, բացառվում է խոսել կյանքի իրավունքի, առողջության իրավունքի մասին»,- ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ ՀՀ ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ:

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին և ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությանը պատճառված վնասները:

 

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

 

Դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության համաձայն՝ Ադրբեջանում գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, առկա է բռնի մահ:  Այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսին ասել է ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ ադրբեջանական բանակը թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքները: Այս մասին Ալիևն ասել է իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում՝ նշելով, թե իբր հոկտեմբերի 10-ից հետո Ադրբեջանը դադարեցրել է քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը: «Հոկտեմբերի 10-ից հետո մենք չենք թիրախավորում Լեռնային Ղարաբաղի քաղաքները: Մինչ այդ, այո, մենք դա ընդունում ենք»,- ասել է Ալիևը` հավելելով, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հայկական կողմն իբր իր ռազմական ստորաբաժանումներն ու տեխնիկան տեղակայել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում:

 

Հայաստանի քաղհասարակության մի շարք կազմակերպություններ նամակով դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի չափանիշին հասնելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին։ 

 

Մի շարք փաստեր վկայակոչելով՝ նշել են, որ հայցում են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողից. 

 

📌Հնարավորինս շուտ կապի դուրս գալ Ադրբեջանի Կառավարության հետ՝ վերջ դնելու Արցախում քաղաքացիական բնակչության թիրախավորմանը և Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակչության առողջության վրա դրա արդյունքում առաջացող վնասակար ազդեցությանը, 

📌Տարեկան և հատուկ զեկույցներում տրամադրել Հայաստանի և Արցախի քաղաքացիների առողջության իրավունքի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն և գնահատական՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի համատեքստում: 

 

Ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի՝ մինչ օրս հայկական կողմից ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 50 խաղաղ բնակիչ:

 

Լուսանկարը՝ Մարտունի, Շուշի, Ստեփանակերտ, Արցախ/ԼՂ

 

Դիտումներ՝ 398

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????