Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ազդարարների անվտանգության կոալիցիա՝ COVID-19-ի ընթացքում և դրանից անդին․ access-info.org

April 7, 2020

COVID-19 | Գրադարան | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում

Սույն հայտարարության ներքոստորագրյալները կոչ են անում պետական մարմիններին և հաստատություններին՝ պաշտպանել նրանց, ովքեր հայտնում կամ բացահայտում են  այն վնասները, չարաշահումներն ու լուրջ իրավախախտումները, որոնք տեղի են ունենում COVID-19-ի համավարակով պայմանավորված ճգնաժամի ընթացքում։ Նաև կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին եւ աշխատողներին՝ մասնակից լինել՝ պաշտպանելու  բոլորի իրավունքներն ու ազատությունները և ապահովելու, որ կառավարությունները, կորպորատիվ հաստատությունները և շուկաները մնան հաշվետու։ 

 

COVID-19-ի համավարակը ամբողջովին թուլացրել է մեր պետական հաստատությունների և ղեկավարների կողմից պարբերաբար վստահելի տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը և հաշվետվողականության կարևորությունը։ Բոլոր այն երկրների ժողովուրդները, որի սահմանները COVID-19-ը հատել է, պետք է իմանան հիվանդության՝ թե տեղի և թե միջազգային մակարդակով տարածման մասին իրականությունը, որպեսզի արդյունավետ ձևով հակազդեն  և օգնեն պաշտպանել իրենց համայնքները։ Արդարությունը, թափանցիկությունն ու համագործակցությունը կենսական նշանակություն ունեն և երբեք այդքան կարևոր չեն եղել, որքան համավարակի ժամանակ։ 

 

Մենք արդեն իսկ ականատես ենք եղել պետական հաստատությունների, առևտրային շուկաների և բիզնեսների՝ COVID-19-ի հետևանքով կատարած իրավախախտումների և սխալ կառավարման օրինակների։ Մտահոգության տեղիք տվող ոլորտներն ընդգրկում են առողջապահական համակարգի կարողություններն ու առողջապահական ծառայությունների մատուցումը, պետական գնումները, առողջության և անվտանգության, ինչպես նաև աշխատանքային իրավունքների խախտումները, գլոբալ մատակարարման անհավասար և վատ նախապատրաստված շղթան, անարդար մրցակցության պրակտիկաները և շուկայի չարաշահումներ, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի զգալի խախտումները՝ անհատների թվային վերահսկողության միջոցով։

 

Հանրությանը և աշխատողներին սպառնացող ռիսկերի վերաբերյալ պատշաճ ծանուցումը, բոլոր հաստատությունների արդար և պատասխանատու վարքը և տվյալների թափանցիկ հավաքագրումը շատ կարևոր են հանրության՝ այս ճգնաժամը հաղթահարելու կարողությանը վստահելու համար։ Այս կարևորությունն էլ ավելի է մեծանում, երբ մեր հասարակությունների հիմնարար ժողովրդավարական հենասյուներով ապահովված պաշտպանությունները կրճատվում կամ մի քայլ նահանջում են։ Բազմաթիվ երկրներում դադարեցվում են խորհրդարանների և ժողովրդավարական հավաքները։ Առանց պատշաճ հանրային վերահսկողության և թափանցիկության՝ կառավարությունների արտակարգ լիազորությունների օգտագործումը առաջացնում է պոտենցիալ չարաշահումների շոշափելի ռիսկ։ 

 

Երբ որոշումները կայացվում են արտակարգ պայմաններում և հաճախ ժողովրդավարական վերահսկողությունից հեռու, ազդարարները կարող են նախազգուշացնող կարևոր դեր ունենալ։  Նրանք բոլոր հասարակությունների ձախողումները բացառող մեխանիզմն են, հատկապես՝ միջազգային առողջապահական ճգնաժամի պայմաններում, երբ հանրության տեղեկացված լինելու իրավունքը կարող է կյանքի և մահվան հարց լինել։ Այս ճգնաժամի ժամանակ և դրանից անդին, կոչ ենք անում քաղաքացիներին և աշխատողներին՝ մասնակցություն ունենալ՝ ապահովելու, որ մեր կառավարությունները, կորպորատիվ հաստատություններն ու շուկաները պահպանեն հաշվետվողականություն, ինչպես նաև պաշտպանել բոլոր մարդկանց իրավունքերն ու ազատությունները։ 

 

Այս համավարակի ընթացքում արդեն իսկ չարաշահումների ականատես ենք եղել։ Տարբեր ժամանակներում սահմանափակվել են արտահայտվելու ազատության և տեղեկության հասանելիության հիմնարար իրավունքները։ Այս գործողությունների գինը ամենածանրն է մեր համայնքների ամենախոցելի անդամների համար տարեցները, աղքատները, ներգաղթյալներն ու փախստականները, ԼԳԲՏՔ համայնքները, բանտարկյալները,  անկայուն զբաղվածությամբ աշխատող անձինք, ինչպես նաև ճգնաժամի ընթացքում առաջնագծում աշխատողներ։

 

Ազդարարները հանրության շահերը վնասող գործողությունների դեմ պայքարելու և դրանք կանխարգելելու հզոր գործիք են։  Մեր կազմակերպությունները կոչ են անում պետական իշխանություններին եւ կորպորատիվ հաստատություններին՝ պաշտպանել նրանց, ովքեր COVID-19-ի ճգնաժամի ընթացքում և դրանից անդին բացահայտում են վնասներ, չարաշահումներ և լուրջ իրավախախտումներ։ Աշխատողները ամեն օր ռիսկի են դիմում՝ պահպանելու բազմաթիվ կարևոր ծառայությունների մատուցումը, որոնց մենք ապավինում ենք, հատկապես այս ժամանակներում։ Այդ ոլորտներն են մեր առողջապահական ծառայությունները, տարեցների խնամքը և այլ սոցիալական ու հանրային ծառայությունները, ինչպես նաև սննդի մատակարարումն ու նյութատեխնիկական ապահովումը և այլն։ Անհրաժեշտ է ընդունել և պաշտպանել այս աշխատողների՝ անվտանգ աշխատանքային միջավայրում աշխատելու, ինչպես նաև հանրային առողջապահության և անվտանգության սպառնալիքների, կոռուպցիայի և այլ չարաշահումների մասին բարձրաձայնելու իրավունքը։ Նրանց, ինչպես նաև բոլոր քաղաքացիների  բացահայտումները կարևոր են մեծ աղետները կանխարգելելու և մեր բոլորի, հատկապես՝ հասարակության ամենախոցելի անդամների և մեր ժողովրդավարական համակարգերի վրա ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու տեսանկյունից։

 

Ստորագրյալ կազմակերպություններ

 

Access Info / ACREC / African Centre for Media & Information Literacy / APW-Fíltrala / Archiveros Españoles en la Función Pública / Article 19 / Atlatszo / Blueprint for Free Speech / Centre for Free Expression, Ryerson University / Center for Independent Journalism Romania / CFDT Cadres / Cibervoluntarios / CREW - Greenwich University / Daphne Caruana Galizia Foundation / Prof. David Lewis, Whistleblowing Research Unit, Middlesex University / ePanstwo Foundation / EPSU – European Public Service Union / Eurocadres – Council of European Professional and Managerial Staff / ETUC - European Trade Union Confederation / European Centre for Press and Media Freedom / European Federation of Journalists / European Organisation of Military Associations and Trade Unions   Fundación Ciudadanía Inteligente / Fundación Internacional Baltasar Garzón (FIBGAR) / Funky Citizens / Government Accountability Project / Prof. AJ Brown, Griffith University / Hermes Center for Transparency and Digital Human Rights / International Bar Association / Legal Legion Loyalty / Maison des Lanceurs D’Alerte / Media Development Center / Oživení / Pistaljka / Protect / Proyecto sobre Organización, Desarrollo, Educación e Investigación (PODER) / Red de Abogados para la Defensa Ambiental / Reporters United / Stefan Batory Foundation / The Disruption Lab / The Ethicos Group / The good lobby / The Signals Network / Tom Mueller / Transparency International / Transparency International Australia / Transparency international Estonia / Transparency International Greece / Transparency International Ireland / Transparency International Italy / Transparency International Slovensko / Dr Vigjilenca Abazi, Maastricht University / Vouliwatch / WIN Whistleblowing International Network / Whistleblower-Network Germany / X-net

 

access-info.org

Դիտումներ՝ 819

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????