Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տեղեկանք 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին

July 10, 2019

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2019 թ.-ի 1-ին կիսամյակում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը:

Տեղեկանքում ներկայացված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալներ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019թ․ 1-ին կիսամյակում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է մահվան 23 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 31 դեպք։

 

Դրանցից 11-ը ավտովթարի հետեւանքով են, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի։

 

2019 թ. 1-ին կիսամյակում, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում ավելի քան կրկնակի անգամ նվազել են առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերը եւ ինքնասպանություն որակված դեպքերը:  Միևնույն ժամանակ 5-ով ավելացել են ավտովթարի հետևանքով մահացության դեպքերը:

 

Հատկանշական է, որ 2018 թ-ի սեպտեմբեր ամսից հետո՝ մինչ 2019 թ-ի մայիս ամիսը ներառյալ, ՀՀ/ԱՀ զինված ուժերում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքեր չէին արձանագրվել։ Եվ միայն 2019 թ հունիսին 9 ամսվա ընթացքում առաջին անգամ արձանագրվեց հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 2 զինծառայողի մահվան դեպք։ 2018 թ-ի 1-ին կիսամյակի նույն տվյալի հետ համեմատելիս նկատում ենք, որ այս տարի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը նվազել են ավելի քան կրկնակի անգամ։ Սպանության դեպքերի թիվը մնացել է նույնը:

 

Մահացության 23 դեպքերից 15-ը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 7-ը՝ ԱՀ/ԼՂ տարածքում, 1 դեպքում տարածքը չի նշվում։

 

23 դեպքից 13-ի մասին առկա է պաշտոնական հաղորդագրություն, 4 դեպքի մասին պաշտոնական հաստատում է եղել միայն ԶԼՄ-ներով հրապարակելուց հետո, 6 դեպքի մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել։

 

Պաշտոնական կառույցները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ քննչական կոմիտեն դեպքերից 11-ն են համարում զինծառայության հետ կապված։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մահացության դեպքերը չի դասակարգում՝ ըստ ծառայության հետ կապված կամ չկապված լինելու, եւ գտնում է, որ անկախ  այն հանգամանքից, թե դեպքը տեղի է ունեցել զորամասի տարածքում կամ դրանից դուրս, այն պետք է  դասակարգել որպես զինծառայության ընթացքում տեղի ունեցած կորուստ, քանի որ անձը գտնվել է զինվորական ծառայության հաշվառման մեջ:  

 

Մահացության 23 դեպքերից 17-ի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։

 

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 2219

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????