Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կանգնեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ցեղասպանությունը․ Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը

September 19, 2023

Գործունեություն | Իրավունքներ | Կյանքի իրավունք | Հայտարարություններ

2023թ-ի սեպտեմբերի 19-ին, ժամը 13։22-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։ Այս պահին Շուշի քաղաքից ռմբակոծվում է Լեռնային Ղարաբաղի  մայրաքաղաք Ստեփանակերտը։ 

 

Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից խաղաղ բնակչության ահաբեկչական գործողությունը տրամաբանական շարունակությունն է 2022 դեկտեմբերից Լաչինի միջանցքի բլոկադայի, որը նպատակ ունի էթնիկ զտման ենթարկել ԼՂ-ն, որը միջազգային բոլոր նորմերով հանդիսանում է ցեղասպանություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ռուս «խաղաղապահ ուժերի » հրամանատարությունն ու ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը տեղեկացված են Ադրբեջանի գործողություններից։ 

 

Խաղաղ բնակչության դեմ լայնածավալ ռազմական հարձակումը  տեղի է ունենում ռուս խաղաղապահների տեղեկացվածությամբ և փաստացի անգործության պայմաններում, ի հակադրություն  2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով պարտավոր է կանխել հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում։

 

Սույն հայտարարությամբ դիմում ենք բոլոր միջազգային կառույցներին, կազմակերպություններին ու պետություններին, որոնց համար  որևէ նշանակություն ունի մարդու իրավունքները և մարդու անվտանգությունը․  Ո՛չ միայն դատապարտել Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող հրեշավոր գործողությունը, այլև՛ հստակ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը։

 

Սույն  հայտարարությունը SOS ազդանշան է ՝ հրատապ գործողություններ իրականացնելու ակնկալիքով։

 

 

 

19.09.2023

Ստորագրյալ կազմակերպություններ՝

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Հոդված 3 ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

 

 

 
Դիտումներ՝ 540

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????