Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Կարողությունների զարգացում | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ուսումնասիրելով օրենսդրական վերջին փոփոխությունները, պատրաստել է ուղեցույց «Զինվորական հաշվառման, զորակոչի, բժշկական զննության ընթացակարգերի, զինծառայությունից ազատման, տարկետման հիմքերի, զինծառայության վայրերի վիճակահանության, վարժական հավաքներին ներգրավելու, ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում ընդունված որոշումների բողոքարկման կարգի վերաբերյալ»։
Ուղեցույցում ներկայացված են զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, պահեստազորում հաշվառված անձանց իրավունքներն ու պարտականությունները։
Ուղեցույցից կարող են օգտվել ինչպես վերը նշված անձինք և նրանց հարազատները, այնպես էլ բնագավառով հետաքրքրվող բոլոր անձինք։
Ուղեցույցը ենթակա է թարմացման՝ իրավական ակտերում կատարվող փոփոխություններով պայմանավորված։
Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնել է զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, պահեստազորում հաշվառված անձանց իրավունքների և պարտականությունների իրազեկման դասընթացներ ՀՀ տարբեր մարզերում, որոնց շրջանակներում կներկայացվի նաև ուղեցույցը։ Դասընթացների անցկացման օրերի և վայրերի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով Կազմակերպության կայքէջին և ֆեյսբուքյան էջին։