Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Կյանքի իրավունք | Հռիփսիմե Նազլուխանյան | Հրապարակումներ | Նորություններ
Այսօր՝ 2019թ․ հունիսի 20-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում վանաձորցի ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Դավիթ Շահվերդյանի պաշտպանը միջնորդեց հարցաքննել նաև հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն իրականացրած հանձնաժողովի անդամ, գինեկոլոգ Գ․ Օկոևին։
Նախորդ 2 դատական նիստերին կրկին պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննվել էր նույն հանձնաժողովի անդամ, դատաբժիշկ-փորձագետ Հ․ Չախոյանը։ Ամբաստանյալ Դ․ Շահվերդյանն ու պաշտպան Ա․ Ոսկանյանը նշեցին, որ իրենց որոշ հարցերի պատասխաններ Հ․ Չախոյանը չի տվել՝ նշելով, որ այդ հարցին կարող է նեղ մասնագետը պատասխանել, ինչի համար էլ միջնորդում են հարցաքննել հանձնաժողովի անդամ գինեկոլոգին։
Մեղադրող դատախազ Գ․ Մանուկյանը նեղ մասնագետին առաջադրվելիք հարցերի մասին պաշտպանական կողմի պարզաբանումները լսելուց հետո չառարկեց միջնորդության դեմ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը նշեց, որ փորձաքննությունը սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին, իսկ հարցաքննված փորձագետը մանրամասն պարզաբանումներ է տվել։ Ա․ Չատինյանը դատարանին խնդրեց հաշվի առնել նաև գործը պատշաճ ժամկետներում քննելու պարտականության հանգամանքը և կարծիք հայտնեց, որ միջնորդությունը չպետք է բավարարվի։
Այնուամենայնիվ դատարանը բավարարեց միջնորդությունը։
Գ․ Օկոևի հարցաքննությունը կսկսվի 2019թ․ հուլիսի 2-ին։