Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Իրավաբանական կլինիկա | Կարողությունների զարգացում | Հայտարարություններ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019թ. փետրվարից սկսում է «Իրավաբանական կլինիկա-2019» 7-ամսյա ծրագիրը:
Ծրագրի նպատակն է բարելավել երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները իրավաբանական խորհրդատվությունների տրամադրման, մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման բնագավառում:
Ծրագրին կարող են դիմել իրավաբանական կրթություն ունեցող անձինք և իրավաբանական բաժինների 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ Լոռու մարզից:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2019թ. փետրվարի 25-ը: Հարցազրույցների արդյունքում ծրագրում ընդգրկվելու հնարավորություն կունենան 15-20 երիտասարդ իրավաբաններ:
Ծրագիրը բաղկացած է 2՝ տեսական (2 ամիս) և գործնական (3 ամիս) փուլերից:
Տեսական փուլում ծրագրի մասնակիցները գիտելիքներ կստանան ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, այլև ընտանեկան բռնության ենթարկված և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ:
Գործնական փուլում ծրագրի մասնակիցները կկիրառեն ստացած գիտելիքները, այդ թվում՝ իրավախորհրդատվություն կտրամադրեն թիրախ խմբերի ներկայացուցիչների Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Արմավիրի և Վայոց Ձորի 5 բնակավայրերում, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացներ կանցկացնեն այդ համայնքների 15-18 տարեկան պատանիների համար:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է համագործակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և թիրախ խմբերի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Անի Չատինյանին achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեով կամ (374)093-81-92-75 հեռախոսահամարով կամ այցելել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59 հասցեով:
«Իրավաբանական կլինիկա» ծրագիրն իրականացվում է 2013 թ.-ից:
Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 70 իրավաբաններ որոնց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքներն ու հմտությունները մասնագիտական գործունեության ոլորտում: