Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկը դատարանի որոշմամբ համալիր փորձաքննության կենթարկվի

October 15, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է զինծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող զորակոչիկ Ա. Դ.-ի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանի միջնորդությունն ու Ա. Դ.-ի նկատմամբ դատաբժշկական ու ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացրել:

Ա. Դ.-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2016 թ. սեպտեմբերին այն բանից հետո, երբ վերջինս, ունենալով առողջական խնդիրներ, զինծառայությանը պիտանի է ճանաչվել, և համաձայն չլինելով Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հետ, զինծառայության չի մեկնել:

Նրա պաշտպան Ս. Սողոմոնյանը դատաբժշկական ու ռազմաբժշկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մեջ նշել է, որ նախաքննության ընթացքում  վարույթն իրականացնող մարմնի ձեռք բերած ապացույցները թերի են և բավարար չեն հիմնավորելու համար, որ Ա. Դ.-ն առանց օրինական հիմքերի խուսափել է զինծառայությունից:

Նա վկայակոչել է Ա. Դ.-ի՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքը, որով վերջինս հաստատել է, որ ոչ թե հրաժարվում է զինծառայության մեկնելուց, այլ համաձայն չէ ԿԲՀ եզրակացությանը, որով զինծառայությանը պիտանի է ճանաչվել:

Չնայած նրան, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում Ա. Դ.-ի մոտ այլ առողջական խնդիրներ էլ են հայտնաբերվել, Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, առանց լրացուցիչ հետազոտություններ նշանակելու, զորակոչիկին կրկին զինծառայությանը պիտանի է ճանաչել: Իսկ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել այդ ուղղությամբ, չի պարզել ԿԲՀ գործողությունների իրավաչափությունը:

Ավելին՝ մեղադրական եզրակացության հիմքում դրել է վկաների ցուցմունքները, որոնք իրավասու չեն որոշելու զորակոչիկի պիտանիության հարցը:

Դատարանը քննարկել է միջնորդությունն ու եզրակացրել, որ «գործով դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննության նշանակումը կարող է գործի արդարացի լուծման համար ունենալ կարևոր նշանականություն» և միջնորդությունը բավարարելու որոշմամաբ փորձագետին հարցեր է առաջադրել:

Քրեական գործի քննությունը կվերսկսվի փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո:

Դիտումներ՝ 1991

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????