Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը հայտարարում է մրցույթ՝ գրասենյակի վարչական օգնականի աշխատատեղի համար

July 20, 2022

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

Հիմնական պարտականությունները

  • Կազմակերպության կողմից ուղարկվող և ստացված գրությունների մուտքագրում

  • Ուղարկված գրությունների (տեղեկատվության հարցումների, դիմումների, հայցադիմումների և այլն) ժամանակացույցի պահպանում, իրազեկում, աջակցություն՝ գրասենյակից դուրս փաստաթղթեր փոխանցելու հարցում

  • Ուղարկված գրությունների և դրանց պատասխանների վիճակագրության կազմում

  • Կազմակերպության փաստաթղթերի սկանավորում, պատճենահանում

  • Ադմինիստրատիվ և կազմակերպչական աշխատանքների իրականացման աջակցություն

  • Արագ արձագանքում, հեռախոսազանգերի ընդունում, վերահասցեագրում

  • Կազմակերպության գրադարանի կարգավորում

 

Անհրաժեշտ հմտություններ, որակներ

  • Բարձրագույն կրթություն 

  • Համակարգչային հմտություններ (word, excel, e-mail)

  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն  լեզվի իմացությունը ցանկալի է

  • Աշխատանքային փորձը ցանկալի է

  • Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ

  • Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն

  • Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն

  • Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություններ

  • Անհրաժեշտության դեպքում աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն

  • Աշխատանքի տեսակը՝ կես դրույք (դեկտեմբեր ամսից ամբողջ դրույք)

  • Ժամկետը՝ 8 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)

  • Գտնվելու վայրը՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 59

 

Դիմել՝ ուղարկելով հետաքրքրության նամակ և հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2022 թ.-ի օգոստոսի 10-ը:

 

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

Դիտումներ՝ 582

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????