Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ում հաղորդակցության պատասխանատուի թափուր հաստիք կա

December 13, 2022

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

Հիմնական պարտականությունները

 

Լուսաբանել կազմակերպության ընթացիկ գործունեությունը 

 

✅Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող գործողությունների լուսաբանում (այդ թվում՝ ոստիկանության, քննչական մարմինների կողմից, դատարաններում, դատախազության, պետական այլ մարմինների կողմից)

✅Կազմակերպության գործունեության, մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկատվական նյութերի, ռեպորտաժների պատրաստում

✅Հրապարակվող զեկույցների/տեղեկանքների վերաբերյալ կարճ, ուղեկցող նյութերի պատրաստում

✅Անհրաժեշտության դեպքում՝ Կազմակերպության շահառուների հետ հարցազրույցների անցկացում

✅Միջոցառումների մասին տեսա/լուսանկարահանման և այլ միջոցներով հանրային իրազեկում 

✅ԶԼՄ մշտադիտարկում, հաշվետվությունների կազմում

✅Կայքէջի և սոցհարթակներում էջերի վարում

✅Կազմակերպության կայքէջում (այլ հարթակներում) հրապարակվող նյութերի սրբագրում, խմբագրում

✅Մասնակցություն միջոցառումների կազմակերպման աշխատանքներին 

✅Անհրաժեշտության դեպքում տարբեր շահագրգիռ կողմերին կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում 

✅Հիմնական պարտականություններին առնչվող այլ գործառույթներ։

 

Անհրաժեշտ հմտություններ, որակներ 

 

✅Բարձրագույն կրթություն՝ հաղորդակցության կամ հարակից ոլորտներում

✅Հայերենի գերազանց իմացություն

✅Ռուսերենի և անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն

✅Տեքստերի հետ աշխատելու գերազանց հմտություններ

✅Համակարգչային հմտություններ (Google ծառայությունների ու ծրագրերի հետ աշխատելու հմտություն, Microsoft office փաթեթի լավ իմացություն, Wordpress-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն)

✅Լուսանկարահանման, տեսանկարահանման, մոնտաժի, լուսանկարների խմբագրման և ձևավորման, վիզուալ նյութեր պատրաստելու հմտություններ (ցանկալի է)

✅ Սովորելու և վերապատրաստվելու պատրաստակամություն

✅Կազմակերպական հմտություններ

✅Հաղորդակցվելու, թիմում աշխատելու գերազանց հմտություններ

✅Մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն 

✅Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն

✅Ստեղծագործական, նորարարական մոտեցում

✅Անհրաժեշտության դեպքում (հրատապ դեպքերում) արագ արձագանքելու և գործառույթներն իրականացնելու պատրաստակամություն։

 

____________

Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք

 

Ժամկետը՝ անորոշ (3 ամիս փորձաշրջանով)

 

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ

 

Աշխատաժամեր՝ 9:30-18:30

 

Աշխատանքի սկիզբ՝ հունվար, 2023 թ․

 

Աշխատանքի վայրը՝ Վանաձոր

 

 

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հայերեն ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (pdf ֆորմատով) hr@hcav.am էլփոստի հասցեին մինչև 2022 թ․ դեկտեմբերի 23-ը։ «Թեմա» դաշտում նշել՝ «Հաղորդակցության պատասխանատու»։

 

Հետագա փուլերի մասին կտեղեկացնենք ընտրված թեկնածուներին։ 

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

Դիտումներ՝ 647

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????