Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների կատարման վերաբերյալ (2019-2020 թթ․) զեկույց

December 22, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Տեղեկատվություն փնտրելու, ստանալու իրավունք | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, կարևորելով Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների  2019-2023 թթ․ ռազմավարությունից բխող գործողությունների պատշաճ և ժամանակին կատարումը, իրականացնում է մշտադիտարկման աշխատանքներ։ 2020 թ․ մայիսի 25-ին ՀՔԱՎ-ը հրապարակել է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ Ռազմավարությունից բխող 2019-2020 թթ․ գործողությունների ծրագրով նախատեսված և 2019 թվականի ընթացքում և մինչև 2020 թ․ առաջին եռամսյակը կատարման ենթակա միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանք։

 

Շարունակելով Ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մշտադիտարկումը՝ սույն զեկույցով Կազմակերպությունը ներկայացնում է 2019-2020 թթ․-ի ընթացքում կատարման ենթակա գործողությունների վերաբերյալ ամփոփ գնահատականը։

 

2019 թ. հոկտեմբերի 19-ին ընդունված ՀՀ Կառավարության թիվ  1441-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությունը և դրանից բխող 2019-2020 թթ․, 2021-2023 թթ․ գործողությունների ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությունից բխող էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման և արդիականացման գործողությունների ծրագիրը:

 

Այս զեկույցի ուսումնասիրության առարկա են դարձել Ռազմավարությունից բխող՝ 2020 թ․ կատարման ենթակա թվով 69 կարճաժամկետ գործողությունները։

 

Ըստ մեր ուսումնասիրությունների՝ 2019-2020 թթ․ կատարման ենթակա գործողությունների միայն 23 %-ն է իրականացվել, 35 %-ն ընդհանրապես չի իրականացվել, մնացած մասում մասնակի իրականացված, կրկնվող կամ Ռազմավարությունից չբխող գործողություններ են։

 

Ռազմավարությամբ սահմանված գործողությունների ծրագրի և վերջինիս ընթացքի վերաբերյալ հրապարակված Հաշվետվությունների, Համակարգող խորհրդի կիսամյակային հաշվետվությունների և տարեկան ամփոփ զեկույցի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են հետևյալ խնդիրները․

 

  1. ռազմավարության գործողությունների ծրագրի մի շարք գործողություններ ըստ էության ոչ թե գործողություն են, այլ՝ ռազմավարական ուղղություն, չունեն որոշակիության բավարար աստիճան, պարունակում են հռչակագրային ձևակերպումներ, ըստ այդմ՝ պարզ չէ, թե կոնկրետ որ իրավակարգավորումներն են փոփոխվելու։

  2. որոշ գործողություններ ձևակերպված են համապատասխան ռազմավարական ուղղության դաշտի թվարկման մեջ, սակայն առկա չէ աղյուսակում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը։

  3. գործողությունների ծրագրով սահմանված գործողություններից 15-ը չի կատարվել կամ կատարումը հետաձգվել է ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության և ստեղծված նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով։ Գործողությունների կատարման ժամկետների փոփոխություն չի կատարվել, հաշվետվություններում հետաձգված գործողությունների կատարման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն չկա։

  4. նախորդ ծրագրերի գնահատում չի իրականացվել, վեր չեն հանվել ձեռքբերումները, ձախողումների պատճառները։

  5. մի շարք գործողությունների կարգավիճակը նշված է որպես կատարված, սակայն հստակ ներկայացված չեն այն գործողությունները, որոնք իրականացվել են ի կատարումն նշված միջոցառման։

  6. հաշվետվություններում մի շարք չիրականացված գործողություններով անգամ չի նշվել գործողությունները չկատարելու պատճառը, ինչը հակասում է հանրության առջև հաշվետվողականության սկզբունքին։

  7. հաշվետվություններում և Ռազմավարության գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ հարցումների պատասխաններում ներկայացվում է վերացական, ոչ ամբողջական և ոչ բովանդակային տեղեկատվություն։

  8. գործողության իրականացման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու փոխարեն՝ Հաշվետվությունում քննարկման առարկա է դարձել գործողության կատարման նպատակահարմարությունը։

  9. իրազեկման միջոցառումների և վերապատրաստումների իրականացումը պատասխանատու մարմինները չեն ուսումնասիրել դրանց ազդեցության գնահատման տեսանկյունից։

  10. Խնդիր է արձանագրվել նաև Համակարգող խորհրդի գործունեության հետ կապված։

 

Գործողությունների կատարման գնահատման և արձանագրված խնդիրների վերաբերյալ ավելի մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ

 

Զեկույցն արդեն ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարությանը։ Նախարարությունից հայտնել են, բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների իրականացման աջակցման հարցում պատրաստակամությունը և որ զեկույցը կդիտարկվի ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության վերանայման և դրա գործողությունների ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման շրջանակներում:

 

Դիտումներ՝ 513

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????