Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զինված ուժերում մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն

July 29, 2020

Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Տեղեկատվական արշավ

2020 թ. առաջին կիսամյակում զինված ուժերում մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 14  դեպքերով (8-ը առողջական խնդիրների հետևանքով են, 2-ը՝ դժբախտ պատահարի, 2-ը՝ ավտովթարի, 2-ը՝ ինքնասպանության) պաշտոնական հաղորդագրություն չի եղել:  Հետագայում պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած տեղեկությամբ, դրանք համարվել են զինծառայության հետ կապ չունեցող: 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տվյալները հավաքագրել է ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից

 

2020 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի  և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ

 

Նշված 14 դեպքերից 7-ի մասին հայտնի է դարձել ոչ պաշտոնական աղբյուրներիցՀՔԱ Վանաձորի գրասենյակն ավելի ուշ դրանց մասին տեղեկացել է  պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ պաշտոնական ձևակերպմամբ (ՀՀ գլխավոր դատախազության դասակարգմամբ)  զինվորական ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:

 

 

Դիտումներ՝ 820

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????