Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Սեփականության իրավունք
74-ամյա Էդուարդ Ազատյանը 30 տարուց ավելի «Էրեբունի» այգեգործական ընկերության անդամ է՝ համաձայն ՀԽՍՀ նախարարների խորհրդի և Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի 1988 թ.-ի որոշումների: Հրազդանի շրջանի Արզական գյուղի այգետարածքից նրան է հատկացվել 7-րդ տեղամասի թիվ 27 հողակտորը։
Քաղաքացին բացմիցս է դիմել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ պետական գրանցում կատարելու համար: Գյուղապետարանն ու կադաստրի կոմիտեն, սակայն, ձևական պատճառաբանություններով անհարկի կասեցրել են այդ հողակտորը նրա անունով պետականորեն գրանցելու վարույթները։ Արդյունքում՝ 32 տարի շարունակ Էդուարդ Ազատյանի սեփականության իրավունքը խախտված է եղել։
Տեղյակ լինելով ՀՔԱՎ գրասենյակի գործունեության մասին՝ 2019 թվականին Էդուարդ Ազատյանն իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է գրասենյակի Երևանի ներկայացուցչություն:
ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանի խոսքով՝ խնդիրն առնչվում էր հողերի նպատակային նշանակության հոդվածներին:
ՀՔԱՎ գրասենյակի հետևողական ջանքերի արդյունքում ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն արտադատական կարգով լուծում է տվել քաղաքացու խնդրին՝ գրանցելով հողի նկատմամբ սեփականության նրա իրավունքը։