Գործունեություն | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն
ՀՀ ոստիկանության համակարգում 2008-ից գործող ձերբակալվածներին պահելու վայրերի (ՁՊՎ) ներքին կանոնակարգը նոր խմբագրությամբ դրվել է հանրային քննարկման։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բազմիցս ահազանգել է ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պարբերական խախտումների մասին։ Պարբերական խախտումներն արձանագրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ։
Թեև Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ վերջինիս ընդունումը պայմանավորված է ՁՊՎ-ների գործունեությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ մի շարք խնդիրներ, որոնք արձանագրվել են դեռևս 2006 թվականին, շարունակում են մնալ չլուծված։
ՀՔԱՎ-ը, հաշվի առնելով միջազգային օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան, մշակել է 21 առաջարկություն՝ հետևյալ ոլորտների վերաբերյալ․
ՁՊՎ ընդունվող և պահվող անձանց բժշկական զննությունը,
խուզարկության ընթացակարգը,
ձերբակալված և կալանավորված անձանց ՁՊՎ ընդունելու հիմքերն ու կարգը,
պահվող անձանց նյութակենցաղային ապահովումը,
պահվող անձանցից առաջարկներ, դիմումներ և բողոքներ ընդունելը,
ՁՊՎ-ում կանանց և անչափահասներին պահելու պայմանների առանձնահատկությունները,
պահվող անձանց բացօթյա զբոսանքը,
փաստաբանի կամ պաշտպանի և մերձավոր ազգականի հետ տեսակցելը,
ձերբակալվածներին ՁՊՎ-ից ազատելու հիմքերն ու կարգը։
Առաջարկությունների փաթեթն ամբողջությամբ հասանելի է այստեղ