Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ ժողովրդավարության միավորն անկում է ապրել․ Freedom House-ը հնարավոր է համարում իրավիճակի էլ ավելի վատթարացումը

April 28, 2021

Գրադարան

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Անցումային շրջանի երկրների 2021 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանում գրանցված ներքաղաքական ճգնաժամը սպառնում է ձախողել հեղափոխության ձեռքբերումները։

 

«Հայաստանում Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ պատերազմը ներքաղաքական ճգնաժամ է հարուցել, որը սպառնում է ձախողել 2018 թավշյա հեղափոխության հաջողությունը: Հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրի ժողովրդավարության միավորն անկում է ապրել, և այս տարի տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ լարվածությունը բանակի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է վատթարանալ»,- ասվում է զեկույցում: Դրանում նշվում է նաև, որ հակակոռուպցիոն տրամադրությունների ալիքը իշխանությունների համար նորաձև է որակել որպես «նախադեմոկրատիա», բայց հակակոռուպցիոն քաղաքականությունը կարող է հեշտությամբ պարունակել ոչ ազատական կամ այլ հակադեմոկրատական հատկանիշներ: Այս առումով զեկույցում համեմատականներ են տարվում Մոլդովայի ու Հայաստանի միջև։ «Մոլդովայում նախագահ Սանդուի կողմից արտահերթ ընտրությունների միջոցով ավելի բարեկամական խորհրդարան ստեղծելու ձգտումը հանգեցրեց բազմաթիվ ընթացակարգային խախտումների՝ արտացոլելով Հայաստանի և Ուկրաինայի բարեփոխական կառավարությունների կողմից ընդունված «արագ շարժվել և կոտրել» ռիսկային մոտեցումը»,- ասված է զեկույցում:

 

Անդրադառնալով քաղաքացիական հասարակության դերակատարությանը՝ զեկույցում նշվում է, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն օգնել են տասնյակ հազարավոր տեղահանվածների, որոնք փախել են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի հարձակողական գործողություններից՝ ապահովելով բնակարանով, հագուստով և դեղորայքով, ինչպես նաև օժանդակել են ընտանիքների վերամիավորմանը՝ մինչ պաշտոնական Երևանը պայքարում էր պատերազմի դեմ: Սակայն շեշտվում է, որ, ի վերջո, քաղաքացիական հասարակությունը չի կարող կատարել այն ամբողջ աշխատանքը, որ պետք է կատարեն այլ ինստիտուտները, առավել ևս՝ պետությունը: «Գործնականում նրանք չունեն դրա կարողությունը: Մասնավորապես, հայկական սփյուռքի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հավաքված տպավորիչ գումարները պետական բյուջեի համեմատ աննշան են: Ավելին, քաղաքացիական հասարակության նորմատիվ դերը ոչ թե պետությանը, լրատվամիջոցներին կամ այլ ինստիտուտներին փոխարինելն է, այլ դրանք լրացնելը և, անհրաժեշտության դեպքում, դրանց դիմակայելը»,- ասված է զեկույցում։

 

Հավելենք, որ զեկույցում պետությունները տարբեր անվանակարգերում գրանցած արդյունքների համադրմամբ կազմվող ցուցիչով դասվում են 5 խմբի՝ կոնսոլիդացված դեմոկրատիաներ (5.01-ից 7 միավոր), կիսակոնսոլիդացված դեմոկրատիաներ (4.01-ից 5 միավոր), հիբրիդային կամ անցումային ռեժիմներ (3.01-ից 4 միավոր), կիսակոնսոլիդացված ռեժիմներ (2.01-ից 3 միավոր) և կոնսոլիդացված ավտորիտար (ինքնակալ) ռեժիմներ (1-ից 2 միավոր)։ Եվրասիայում իշխանակարգի ամենատարածված տեսակը կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմն է: Հայաստանում կիսակոնսոլիդացված ավտորիտար իշխանակարգ է, Հայաստանն այդ կատեգորիայում միակ երկիրն է: Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում հիբրիդային անցումային իշխանակարգ է, դեմոկրատիաներ Եվրասիայում չկան:

 

Նյութը՝ factor.am-ի

Զեկույցի բնօրինակը՝ freedomhouse.org

 

Դիտումներ՝ 107

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????