Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ժողովրդի համար թթվածնի պես է այս գրասենյակը»: ՀՔԱՎ գրասենյակի աջակցությամբ քաղաքացու խախտված իրավունքները վերականգնվել են

May 15, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ

2017 թ. հոկտեմբերի 11-ին Երևանի բնակիչ Գագիկ Սիմոնյանն իր բնակարանի պատշգամբի պատը վերանորոգելու և ամրացման աշխատանքներ կատարելու համար վարչական տույժի էր ենթարկվել  քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով: 

 

Գագիկ Սիմոնյանը  որոշումը բողոքարկել էր Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին, որն անփոփոխ էր թողել այն: 

 

«Նրանք ինձ ոչինչ չէին ասել թույլտվության մասով, ուղղակի փորձում էին  այս գործն, այսպես ասած, իմ վրա կարել՝ ոմն մեկի զրպարտության արդյունքում»,- ասում է Գագիկ Սիմոնյանը՝ նկատի ունենալով այն, որ քաղաքապետարանի աշխատակիցները քաջատեղյակ են եղել իր կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին:

 

Պատահականությունը Գագիկ Սիմոնյանին բերում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երևանյան ներկայացուցչություն: Գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ստանձնելով քաղաքացու շահերի պաշտպանությունը, դիմում է ՀՀ վարչական դատարան՝ քաղաքապետարանի որոշումը վերացնելու հայցապահանջով: 

 

Հաջորդաբար Գ. Սիմոնյանն առնչվում է գրասենյակի մյուս իրավաբանների՝ Մարիամ Կարապետյանի, Էմմա Շահինյանի և Սամսոն Գալստյանի հետ, ովքեր պարբերաբար հետաքրքրվում են գործի ընթացքով, ներկայացնում նրա իրավունքները վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում. «Դատական գործը ես շահեցի այս գրասենյակի հմուտ իրավաբանների աջակցությամբ, ովքեր անշահախնդիր աջակցեցին ինձ՝ մյուս դատարաններում:  Ես  չէի սպասում նման հոգատար վերաբերմունք: Վերաքննիչ բողոքի ժամանակ ունեինք ընդամենը 1 օր՝ պատրաստվելու, և իրենք իմ իրավունքները պաշտպանեցին նաև այդտեղ: Ես դա չեմ մոռանա»: 

 

Դատարանը, գնահատելով գործով առկա ապացույցներն ու վկայի ցուցմունքները, եզրահանգել է, որ Գագիկ Սիմոնյանի կողմից իրականացված աշխատանքները ներառված չեն ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ նշված օբյեկտների թվին դասվող աշխատանքների ցանկում և նպատակաուղղված են եղել պատշգամբի պահպանությանը, ըստ այդմ՝ նրա իրականացրած աշխատանքները  «այլ ցածր ռիսկայնություն ունեցող փոքրածավալ աշխատանքների» շարքից են, որոնց համար, համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և Կառավարության որոշման, շինթույլտվություն չի պահանջվում:

 

Դատարանը նաև հաշվի է առել ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության՝ շենքերի, շինությունների կամ այլ կառույցների կառուցմանը կամ վերակառուցմանն ուղղված շինաշխատանքներ կատարելու համար, եթե դրանց համար շինթույլտվություն չի պահանջվում:  Գտնելով, որ Սիմոնյանի գործողություններում բացակայում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված հանցակազմը, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական ակտն իրավաչափ չէ և ընդունվել է օրենսգրքի   խախտմամբ, նիստը նախագահող դատավոր Լիանա  Հակոբյանը 2018 թ. հոկտեմբերի 15-ին վճռել է բավարարել Գագիկ Սիմոնյանի հայցն՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ անվավեր ճանաչելով Երևանի քաղաքապետարանի որոշումը։

 

Քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասով, եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է, հայցը ենթադրում է նաև այդ ակտի վիճարկման պահանջ, դատարանի որոշմամբ  անվավեր է ճանաչվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Տ. Մարգարյանի 2017 թ. նոյեմբերի 8-ի որոշումը՝ վարչական բողոքն անփոփոխ թողնելու մասին:

 

«Ժողովրդի համար թթվածնի պես  է այս գրասենյակը,-ասում է Գագիկ Սիմոնյանը և հավելում,-իմ  բախտը բերել է նման հոգատար իրավաբանների պաշտպանության ներքո հայտնվելով: Եթե չլիներ ՀՔԱՎ գրասենյակը, ես կամ քաշքշուքների մեջ կընկնեի, կամ էլ անտեղի ջուրն էի գցելու էդ  200.000 դրամ տուգանքը, որովհետև քաղաքապետարանն անարդարացի էր ինձ տուգանել: Ամեն անգամ  հիշելու եմ  Տաթևիկին, Մարիամին, Էմմային, Սամսոնին, ովքեր, սկսած առաջին ատյանի դատարանից մինչև վերջ, իմ կողքին էին»,-գոհունակությամբ ասում է դատական հայցը շահած Գագիկ Սիմոնյանը: 

 

ՀՔԱՎ գրասենյակի երևանյան ներկայացուցչության իրավաբան Սամսոն Գալստյանն էլ, որը վերջին փուլում է միացել քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, երկար սպասված ձեռքբերում համարելով ՀՔԱՎ-ի հերթական հաղթանակը, ասում է, որ  այս գործի  հաջողությունը մեծապես պայմանավորված էր  ճիշտ ընտրված իրավական ռազմավարության, նաև դատարանների կողմից իրապես արդար դատավարություն անցկացնելու հանգամանքով: 

 

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը վճիռը  բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում, որն այն բավարարել է մասնակի` կողմերի միջև պետտուրքի բաշխման մասով, մնացած մասով վճիռն անփոփոխ է մնացել: Իսկ ահա Վճռաբեկ դատարանը որոշել է առանց քննության թողնել Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը։

Դիտումներ՝ 715

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????