November 20, 2023
Այլ դասընթացներ |
Գործունեություն |
Իրավական աջակցություն |
Իրավական աջակցություն |
Կարողությունների զարգացում |
Պետական կառույցներ |
Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Նոյեմբերի 17-18-ին տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի շրջանակներում նախատեսված առաջին հանդիպումները և վերապատրաստումները։
2023թ․ սեպտեմբերի 19-ին ԼՂ բնակչությունը զինված ուժի սպառնալիքի ներքո լքեց իր տները և օրերի ընթացքում բռնի տեղահանվեց Հայաստանի Հանրապետության տարածք:
Փաստացի փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց աջակցելու նպատակով ՀՀ Կառավարությունը մեկնարկեց լայնածավալ աշխատանքներ՝ ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության ծրագրեր, կարիքի գնահատում, ստեղծեց ըստ գտնվելու վայրի գրանցման համակարգ ՏԻՄ-երի և մարզպետարանների պատասխանատվությամբ: Այս աջակցման ծրագրերը, ինչպես և բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը ինքնին լի են բացերով, որոնք նվազեցնում են ճգնաժամային իրավիճակում հայտնված անձանց աջակցության արդյունավետությունը, խոչընդոտում են նրանց իրավունքների իրացմանը կամ հանգեցնում են իրավունքների խախտմանը արդեն ՀՀ տարածքում:
|
Բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է իրավաբանական աջակցության ծրագիր, որը բաղկացած է երկու բաղադրիչից։
-ինը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի Հանրապետության կողմից արցախցիների իրավունքների խախտման վերաբերյալ փաստահավաք առաքելությունն ու իրավունքների վերականգնմանը ուղղված աշխատանքներն է,
-րդը՝ Հայաստանի Հանրապետությունում նրանց բնակության, իրավական կարգավիճակի, տրամադրվող աջակցության ուղղությամբ խորհրդատվությունը և իրավունքների պաշտպանությունը։
Փաստահավաք առաքելությունն իրականացվում է մի քանի միջազգային և տեղական կառույցների համագործակցությամբ և նպատակ ունի փաստագրելու բռնի տեղահանման փաստը և Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունները, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումները։
Իրավապաշտպան առաքելությունը/Իրավաբանական աջակցությունն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից՝ կոնտակտային անձանց և իրավաբանների միջոցով։ Իրավաբանական աջակցության նպատակն է տրամադրել անվճար իրավաբանական և տեղեկատվական խորհրդատվություն և աջակցություն բռնի տեղահանված անձանց, պաշտպանել շահառուների իրավունքները ներպետական ու վերպետական ատյաններում, մշտադիտարկել պետական և համայնքային աջակցության ծրագրերի իրականացումը մարզերում, ներկայացնել առաջարկություններ իրականացվող ծրագրերի և հետագա քաղաքականությունների և ռազմավարությունների արդյունավետության բարձրացման համար։
«Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրային թիմի առաջին աշխատանքային օրը ներկայացվեց ծրագրի բովանդակությունը, քարտեզագրվեցին առկա խնդիրները, կոնտակտային անձանց ու իրավաբանների ռեսուրսները, վարքագծի կանոնները։
Ծրագրային հանդիպման երկրորդ աշխատանքային օրն անցավ պետական կառույցների՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Առողջապահության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկայացվեցին առկա և նախատեսվող պետական և համայնքային ծրագրերը։
Դիտումներ՝ 330