Գործունեություն | Ընտրական գործընթաց | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, հավաքագրում է դիտորդներ՝ Արմավիրի մարզում համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության օրը դիտորդություն իրականացնելու համար:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հետ համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն, սակայն կանչը բաց է բոլորի համար և նախատեսվում է պարտադիր վերապատրաստում:
Խնդրում ենք գրանցվել միայն, եթե բնակվում եք Երևան քաղաքում կամ Արմավիրի մարզում:
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ՕՆԼԱՅՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2018թ. հոկտեմբերի 3՝ ժ․ 23:59:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ 077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել independentobserverarm@gmail.com էլ. փոստի հասցեին: Կոնտակտային անձ՝ Անտոն Իվչենկո: