Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը․ 2015-2017, 2019, 2021

March 16, 2022

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Մարդու իրավունքների վրա հիմնված պատասխանատու ոստիկանության ստեղծում` որպես հանրության վստահության երաշխիք» ծրագրի շրջանակներում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ 2021 թ․-ին իրականացված հետազոտության արդյունքները, որը նպատակ ունի հաշվարկելու ՀՀ իրավապահ մարմինների (ոստիկանություն, դատարաններ, դատախազություն) կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության  համաթվերը:

 

Զեկույցը ներառում է նաև տեղեկություններ այն մասին, թե որքանով են  քաղաքացիները վստահում իրավապահ մարմիններին,  պատրաստ են արդյոք համագործակցելու ոստիկանության հետ և ինչպես են գնահատում ոստիկանության ու իրավապաշտպան կառույցների աշխատանքը:

 

Հետազոտությունն անցկացվել է՝ հաշվի առնելով բնակչության կրթական, սոցիալ-տնտեսական, սեռային պատկանելությունն ու տեղեկություն ստանալու հիմնական աղբյուրները:

 

Վերլուծությունն իրականացվել է նախորդ տարիների հետազոտության արդյունքների հետ համեմատությամբ և բացահայտել մի շարք օրինաչափություններ, փոփոխություններ և միտումներ՝ իրավապահ մարմինների գործունեության հասարարակական ընկալումներում: 

 

Տես նաև՝ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկանք․ Նոր Հայաստան՝ նո՞ր ոստիկանություն

 

«Իրավապահ մարմինների կամայականության համաթվի» և «Ոստիկանության վստահության համաթվի» արժեքներն ունեն ուղղակի կապ երկրում տեղի ունեցող հասարակական և քաղաքական իրադարձությունների, և դրանցում իրավապահ մարմինների ներգրվաման աստիճանի հետ: Դա ակնհայտ է 2015-2016 թթ․, 2016-2017 թթ․, 2017-2019 թթ․ և 2019-2021 թթ․-ի ընթացքում այդ երկու համաթվերի ցուցիչների տատանումներից: Բացի դրանից՝ համաթվերի վրա մեծապես ազդում են նաև ոլորտում ձեռնարկված գործողությունները, ինչպես դրականորեն, այնպես էլ բացասաբար: Համաթվերի արժեքները նվազել էին 2016 թ.-ին, քանի որ տեղի էր ունեցել ՊՊԾ գնդի գրավումը, ինչին հաջորդած միջադեպերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից դրսևորված գործելաոճը կրել էր փոփոխություն: 

 

 

2017 թ.-ին այս համաթիվն աճել է, բայց այնուամենայնիվ մոտ էր 0-ին: 2019 թ․-ին իրականացված հետազոտության արդյունքերում հստակ արտացոլված է հասարակական ընկալումների վրա 2018 թ․-ին տեղի ունեցած հասարակական-քաղաքական գործընթացների ազդեցությունը: Հասարակական ընկալման մեջ՝ ոստիկանությունը իշխանությանը ծառայեցնելու կարծրատիպը արմատական փոփոխության էր ենթարկվել: Այդ պատկերացումների դրական բնույթը թեև պահպանվել է 2021 թ․-ին, սակայն նվազել է 2019 թ․-ի համեմատ՝ պայմանավորված Արցախյան պատերազմի, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի ընթացքում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով: 

 

 

«Իրավապահ մարմինների կամայականության համաթվի», ինչպես նաև բաղկացուցիչ համաթվերի արժեքները գրեթե բոլոր տարիներին ամենացածրն են եղել Երևան քաղաքում և Սյունիքում: Համաթվերը  բոլոր տարիներին ցածր են եղել քաղաքային բնակչության շրջանում: 2015-2017թթ հետազոտությունների արդյունքներով համաթվերը համեմատաբար ցածր են եղել արական սեռի ներկայացուցիչների շրջանում: Ցածր գնահատականների հավանական պատճառներից է այն, որ նշյալ խմբերի ներկայացուցիչներն ավելի ակտիվ են սոցիալ-տնտեսական և քաղաքացիական գործընթացներում, ուստի նրանց պատասխանները և դատողություններն ավելի շուտ հիմնված են սեփական փորձի կամ դիտարկումների վրա:

 

Այսպիսով՝ կարող ենք պնդել, որ 2018 թ․-ին երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, մասնավորապես՝ հեղափոխությունը, զգալիորեն բարձրացրել էին ոստիկանության և այլ ուժային կառույցների վերաբերյալ հասարակության դրական վերաբերմունքը, մեծացրել հասարակական և/կամ քաղաքական զանգվածային միջոցառումների ժամանակ ապահովության զգացողությունը: Սակայն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2020 թ․-ին՝ Արցախյան պատերազմ և կորոնավիրուսի համավարակի տարածում, դրական տրամադրվածությունները որոշակիորեն նվազեցրել են:

 

Այստեղ էական նշանակություն ունի ինչպես օբյեկտիվ իրականությունն, այնպես էլ այդ իրականության վերաբերյալ ԶԼՄ-ներով, սոցիալական ցանցերով և ինտերնետային մամուլով տարածված տեղեկությունները, որով ուղղորդվում են հանրային պատկերացումներ դրական կամ բացասական ուղղությամբ: Տեսանելի է նաև ոստիկանական համակարգում իրականացված բարեփոխումների ազդեցությունը հասարակական ընկալումների վրա, ինչի արդյունքում չնայած, որ ոստիկանության վերաբերմունքի համաթվերը 2019 թ․-ին աճել էին, 2021 թ․-ին դրանք նույնպես ունեն որոշակի աճ:

 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Զեկույցի ներկայացումը՝ ասուլիսով

 

Դիտումներ՝ 276

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????