Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Միշտ եմ ասել, ռուսական բազան չի կարող լինել անվտանգության երաշխավորը». Արթուր Սաքունց

December 12, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՔԱՎ ղեկավար, հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադարձել է Գյումրիում ծեծի հետեւանքով մահացած կնոջ աղմկահարույց դեպքին։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում դաժան ծեծի էր ենթարկվել 57-ամյա մի կին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:Սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող:

 

«Միշտ եմ ասել, ռուսական բազան չի կարող լինել անվտանգության երաշխավորը...,-գրառում է կատարել Արթուր Սաքունցը։- ՀՀ իշխանությունների կողմից բացարձակապես չկա որևէ հսկողության մեխանիզմ ռուսական բազայում իրավիճակի նկատմամբ։ Դե հիմա թող ՌԴ դեսպանությունը ծպտուն հանի»։

 

Տեղեկացնենք, որ ծեծված կինը Գյումրու Աճեմյան 26 հասցեի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանն է:

 

Ըստ Factor.am-ի, նա որպես աշխատակից գրանցված է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնում և իրականացնում է փողոցի մաքրման աշխատանքներ:

 

«Տեղեկացանք նաև, որ այս գործին կցվել են ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի առանձնատունը հսկող տեսախցիկներից որոշ կադրեր: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կադրերում երևում է, թե ինչպես է կինը հանգիստ քայլում, երբ նրան է մոտենում երիտասարդը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ այդ կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդը հուժկու հարվածներ հասցնում հատկապես կնոջ դեմքին»,-նշել է աղբյուրը:

 

medialab.am

Դիտումներ՝ 1299

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????