Գործունեություն | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2024 թ․ նոյեմբերի 11-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Սառա Ղազարյանը մասնակցել է Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին անցկացված «ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» խորհրդարանական լսումներին։
Լսումներին իրավասու նախարարությունները ներկայացրել են կատարված ու նախատեսվող աշխատանքները՝ ուղղված երեխայի իրավունքների պաշտպանությանը։ Մասնավորապես, ելույթներով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդես է եկել «Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով ելույթով։ Նախարարության ենթակայության խնամքի տներում (այդ թվում մանկատներում) Դիտորդական խմբի գործունեության վերսկսման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և ժամկետների վերաբերյալ Ս․Ղազարյանի հարցին՝ նախարարի տեղակալը պատասխանել է, որ այդ հարցն իրենց առաջնահերթությունների թվում է, և լիազորող նորմը սահմանող օրենքի փոփոխությունների նախագիծը ստորագրվել է նախագահի կողմից, այժմ աշխատում են ենթաօրենսդրական ակտերի վրա։
Հիշեցնենք, որ 2024 թ․ մայիսի 30-ին Դիտորդական խումբը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ծանուցվել էր Դիտորդական խմբի գործունեության կասեցման մասին՝ լիազորող նորմի բացակայության հիմնավորմամբ։
ԱԺ լսումները՝