Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հոկտեմբերի 18: Ադրբեջանը կոպտորեն խախտեց մարդասիրական զինադադարի վերաբերյալ 2-րդ պայմանավորվածությունը ևս

October 18, 2020

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն տարածեց այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի  և ԱՄՆ-ի նախագահների՝ հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

 

Ժամեր անց ՀՀ ԱԳՆ-ը տարածեց մեկ այլ հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 17-ին համաձայնված հումանիտար զինադադարը խախտելու վերաբերյալ:

 

2-րդ անգամ Ադրբեջանը խախտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ՝ միջազգային հանրությանն ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը:

 

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն տարածեց Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության փորձը մերժելու մասին:

 

Արցախի/ԼՂ տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով վնասվել է բնակելի տուն, կան վիրավորներ:

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը  հայտնել է, որ 22 օր է՝ Արցախի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի շարունակվող թիրախային հարձակումների հետևանքով ավերվում են տներ ու կենսական քաղաքացիական ենթակառուցվածքներ, արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վնասվածքներ են ստանում խաղաղ բնակիչներ: Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործում շտապ բժշկական օգնության մեքենաների ու հոսպիտալի ուղղությամբ: 22 օր անընդհատ հայտարարվում է բոլոր կողմերում գերիների, ինչպես նաև զոհերի ու դիակների մասին: Անհրաժեշտ է իրական քայլերով անհապաղ կանխել այս վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի համար պետք է ապահովվի մարդասիրական առաքելության իրական և արդյունավետ հնարավորություն:

 

ԱՀ/ԼՂ ՄԻՊ-ի աշխատակազմը թարմացրել է փաստահավաք առաքելության արդյունքները, ըստ որոնց՝ սեպտեմբերի 27-ից ԱՀ/ԼՂ-ի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները:


Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր թվով 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ:
ԱՀ/ԼՂ-ի 130 բնակավայրերի հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

 

Երեխաների պաշտպանության ցանցն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝  կոչ  անելով միջազգային կազմակերպություններին անհապաղ գործի դնել չճանաչված/վիճելի տարածքներում բնակվող մարդկանց և երեխաների հիմնարար իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև այդ տարածքներում բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու միջազգայնորեն ընդունված ընթացակարգերը:

 

ՀՀ առողջապահության նախարարությունն էլ ահազանգել է, որ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով թիրախավորել են  քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում՝ տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով:

 

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԱՀ/ԼՂ-ի և ՀՀ-ի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը 38 է (2-ը՝ ՀՀ-ում)։

Դիտումներ՝ 271

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????