Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը ոստիկանությանը պարտավորեցրել է 200,000 դրամ փոխհատուցում տրամադրել անհիմն բերման ենթարկված քաղաքացուն

December 5, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ

Վարչական դատարանը մասնակի բավարարել է 2018 թ․ ապրիլյան ցույցերի մասնակից Սարգիս Պողոսյանի հայցը և Ոստիկանությանը պարտավորեցրել փոխհատուցել նրան բերման ենթարկելու՝ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում պատճառված վնասը։

 

Սարգիս Պողոսյանի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱՎ-ն ստանձնել էր դեռևս 2018 թ․-ից, երբ Ս․ Պողոսյանին բերման են ենթարկել։ ՀՔԱՎ իրավաբան Անի Չատինյանը նախ որպես փաստաբան մասնակցել է վարչական վարույթին, ապա 2018 թ․ ապրիլի 19-ին հայց է ներկայացրել դատարան՝ ոչ իրավաչափ ճանաչելու Ս․ Պողոսյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում պահելու՝ ոստիկանության գործողությունները։ Դատարանը բավարարել է պահանջը։ Ինչից հետո՝ 2019 թ․  սեպտեմբերի 20-ին, ոչ իրավաչափ գործողությամբ պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով դիմել են Ոստիկանություն։ Ոստիկանությունը մերժել է պահանջը՝ առանց հիմնավորումներ ներկայացնելու։ Սարգիս Պողոսյանը ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանի աջակցությամբ Ոստիկանությունից 400.000 ՀՀ դրամ փոխհատուցում ստանալու պահանջով հայց է ներկայացրել դատարան։

 

Չնայած պատասխանողի առարկություններին՝ դատարանը, դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է հայցը։ Դատարանը իր եզրահանգումներում անդրադարձել է պատասխանողի առարկություններին և նշել, որ երբ հաստատված է ոչ պատշաճ վարչարարության փաստը, պատճառված վնասի հատուցման դեպքում վարչարարություն իրականացրած անձի մեղքն ինքնին ենթադրվում է։

 

Վարչական դատարանը վճռել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության՝ «Վնասը հատուցելու դիմումը մերժելու մասին» որոշումը, և պարտավորեցրել է Ոստիկանությանը՝ Սարգիս Պողոսյանին ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասը փոխհատուցել 200,000 ՀՀ դրամի չափով։

 

Դատարանի որոշումը շատ կարևոր նշանակություն ունի՝ ոստիկանության վարքագծի վրա ազդելու տեսանկյունից, և նման գործերը կարող են զսպող ազդեցություն ունենալ։ 

 

Այս դեպքը այն եզակիներից է, երբ կարող ենք ասել, որ վերականգնված է անձի խախտված իրավունքը։ Ներկայացվող գործում ունենք ոստիկանության դեմ բավարարված երկու վճիռ, ինչը ևս պրակտիկայում հազվադեպ է հանդիպում։ Այսպիսով՝ մարդու  խախտված իրավունքի վերականգնման ուղղությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ձեռնարկած գործողությունները հաջողությամբ են ավարտվել։ Մարդու իրավունքի տեսանկյունից կարևոր է ոչ միայն խախտված իրավունքի վերականգնմանը հասնելը, կամ խախտման փաստի ճանաչումը, այլև մարդու իրավունքի խախտման հիմքով բարոյական, ոչ նյութական վնասի փոխահատուցումը, առանց որի՝ մարդու խախտված իրավունքը ամբողջական վերականգնված համարել չի կարելի։ Սա այն նպատակն էր, որին հետամուտ էր ՀՔԱՎ-ը այս գործի շրջանակում։

 

Անհրաժեշտ է արձանագրել, որ Սարգիս Պողոսյանի խախտված իրավունքներն այս փուլում արդեն վերականգնված են՝ դատարանի վճռի մակարդակով։ Ոստիկանությունը դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Հնարավոր բողոքարկման մեխանիզմների ավարտից հետո  ձեռնամուխ կլինենք դատական ակտի կատարմանը։ 

 

ՀՔԱՎ-ը ոստիկանների կողմից մարդու իրավունքների խախտման վիճակը մշտադիտարկում է տարիներ շարունակ և արձանագրում խնդիրներ, որոնք երկարաժամկետ և համակարգային բնույթ ունեն ու շարունակում են օրակարգային մնալ։

Դիտումներ՝ 264

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????