Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սաշիկ Սուլթանյանի գործով վկաները զրույցում ազգամիջյան թշնամանք հրահրելու միտում չեն տեսնում

June 28, 2022

Նորություններ

Սաշիկ Սուլթանյանի գործով վկաները նշում են, որ Ս․ Սուլթանյանի զրույցում եզդիների և հայերի միջև ազգամիջյան թշնամանք հրահրելու դիտավորություն չեն տեսնում, զրույցից հետո նման դեպքեր չեն արձանագրվել, ավելին՝ հարցաքննվող վկաները զրույցի մասին տեղեկացել են ԱԱԾ-ից։

 

2022 թ․ հունիսի 28-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։ 

 

Հիշեցնենք՝ Ս․ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։  

 

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը, Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը: 

 

Նախորդ նիստի ժամանակ հետազոտվող ապացույցները ներառում էին նաև եզդիերենով խոսակցություններ, որոնք զննելու համար համապատասխան թարգմանիչ չէր ներգրավվել։ Դրանով պայմանավորված՝ պաշտպանների առաջարկով ապացույցների հետազոտման կարգը փոխվել էր․ մինչ թարգմանիչ ներգրավելն ու ձայնագրությունները վերծանելը՝ դատարանը հարցաքննեց Սաշիկ Սուլթանյանի գործով վկաներին։ Եզդիերենի թարգմանիչ Հ․ Թամոյանը, որը որպես վկա հրավիրվել էր դատարան,  նշեց, որ Ս․ Սուլթանյանի զրույցի սխալ թարգմանությունը լեզվի իմացության ցածր մակարդակի արդյունք է, ոչ թե՝ դիտավորություն։  Ս․ Սուլթանյանի պաշպան  Արա Ղազարյանը ևս շեշտեց, որ եզդիերենից հայերեն թարգմանության մեջ որոշ բառեր իմաստային այլ երանգով են թարգմանվել, որի արդյունքում որոշակիորեն ձևափոխվել է զրույցի բովանդակությունը։  Սաշիկ Սուլթանյանը վերահաստատեց, որ ոչ դիտավորյալ սխալ թարգմանության պատճառով զրույցի բովանդակությունը կարող է ավելի խիստ իմաստ ստանալ։ 

 

Վկային լսեցուց հետո դատախազը միջնորդեց վերադառնալ ապացույցների հետազոտման ի սկզբանե սահմանված կարգին։ Դատարանը բավարարեց միջնորդությունը և սկսեց հետազոտել զրույցի ձայնագրությունը։ Այնուհետև լսվեց հարցազրույցի ձայնագրությունը, թարգմանությունն ապահովեց գործում վկա  Հ․ Թամոյանը։ 

 

Դատարանն այսօր լսեց 4 վկաների, մյուս 5 վկաներին դատարանը կլսի 2022 թ․ օգոստոսի 8-ին՝ ժամը 15։30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։ 

 

ԱՄՆ պետքարտուղարությունն իր կրոնական ազատությունների մասին 2021 թ․ տարեկան զեկույցում ևս անդրադարձել է Սաշիկ Սուլթանյանի գործին:

 

2022 թ․ հունիսի 27-ին Սաշիկ Սուլթանյանի հետ հանդիպման ընթացքում նրա նկատմամբ քրեական հետապնդմանն անդրադարձել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լ․ Թրեյսին։ Դեսպանը շեշտել է, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար։


Դիտումներ՝ 304

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????