Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 26-ին է

August 9, 2022

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ | Սաշիկ Սուլթանյան

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով 2022 թ․ օգոստոսի 8-ին նշանակված դատական նիստը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց և նշանակեց 2022 թ․ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։40-ին։ 

 

Ս․ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։

  

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը, Սամսոն Գալստյանը և փաստաբան Արա Ղազարյանը:  

 

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։  

 

ԱՄՆ պետքարտուղարությունն իր կրոնական ազատությունների մասին 2021 թ․ տարեկան զեկույցում ևս անդրադարձել է Սաշիկ Սուլթանյանի գործին: 

 

2022 թ․ հունիսի 27-ին Սաշիկ Սուլթանյանի հետ հանդիպման ընթացքում նրա նկատմամբ քրեական հետապնդմանն անդրադարձել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լ․ Թրեյսին։ Դեսպանը շեշտել է, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար։

 

Դիտումներ՝ 199

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????