Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԱՄՆ պետքարտուղարությունն իր կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցում անդրադարձել է Սաշիկ Սուլթանյանի գործին

June 8, 2022

Հրապարակումներ | Նորություններ

ԱՄՆ պետքարտուղարության 2021թ․ «Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույցում», որը հրապարակվել է հունիսի 3-ին, տեղ են գտել նաև Հայաստանում կրոնական ազատությունների վիճակի մասին Պետքարտուղարության դիտարկումները։

 

Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, Պետքարտուղարությունն անդրադառնում է նաև իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդմանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ 

 

Զեկույցում նշվում է, որ միջազգային հանրությունը խիստ քննադատության է ենթարկել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

 

Հավելենք, որ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահոգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։ 

 

Հաջորդ դատական նիստը 2022 թ․ հունիսի 20-ին՝ 14։30-ին է։ Դատարանը հետազոտում է ապացույցները։ 

 

 
 
Դիտումներ՝ 250

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????