February 4, 2020
Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում |
Հայտարարություններ
Հաստիքի անվանումը
Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետ
Հիմնական պարտականությունները
Աջակցում է բաժնի համակարգողին իրականացնելու օրենսդրական վելուծություններ և կազմակերպության ներկայացված առաջարկությունների ջատագովությունը:
Մասնավորապես
- Ծրագրի շրջանակներում իրականացված թեմատիկ մոնիթորինգների և այլ ծրագրային գործողությունների արդյունքում մշակված օրենսդրական բարեփոխումների փաթեթների մշակմանը աջակցություն:
- Մշակել առաջարկությունների փաթեթ հանրային շահի դատական պաշտպանության ինստիտուտի ներդրման նպատակով:
- Ազգային ժողովի և ՀՀ Կառավարության նիստերի օրակարգերի մշտադիտարկում:
- Անհրաժեշտ ոլորտներում օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրություն:
- Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա օրենսդրական առաջարկությունների մշակում և ներկայացում։
- Հարցումների, դիմումների, տեղեկանքերի, այլ փաստաթղթերի պատրաստում:
- Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (ըստ պահանջի):
- Թվարկված աշխատանքային պարտականությունները սպառիչ չեն և կարող են ընդգրկել այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն թվարկված աշխատանքային պարտականությունների կատարման համար:
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում
- Վերլուծական հմտություններ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
- Համակարգչային հմտություններ
- Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետկան նորմերի իմացություն
- Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
- Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
- Պատրաստակամություն պաշտպանելու կազմակերպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
Մինչև աշխատանքի անցնելը ընտրված թեկնածուն կանցնի փորձաշրջան՝ մեկ ամիս տևողությամբ:
- Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
- Աշխատանքի պայմաններ՝ մեկ տարի ժամկետով
- Գտնվելու վայրը՝ ք. Երևան
- Աշխատաժամեր՝ 9:30-18:30:
Դիմելու կարգը
Ուղարկել հայերեն լեզվով ինքնակենսագրական, հետաքրքվածության նամակ (PDF ֆորմատով) և նախկինում կատարած իրավական վերլուծություն կամ ոլորտին վերաբերելի այլ աշխատություն` hr@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետի թափուր հաստիքի համար, մինչև 2020 թ. փետրվարի 25-ը:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիտումներ՝ 4300