September 13, 2018
Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում |
Հայտարարություններ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ լրիվ դրույքաչափով և մշտապես գրասենյակում աշխատող թարգմանչի թափուր աշխատատեղի համար:
Հիմնական պարտականությունները.
- Կատարել նյութերի գրավոր թարգմանություն հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով
- Անհրաժեշտության դեպքում կատարել բանավոր թարգմանություն
- Պատասխանատու լինել կազմակերպության հայերեն, անգլերեն և ռուսերեն տեքստային նյութերի, հրապարակումների բովանդակության, բարձր որակի, տարածվող տեղեկատվության լեզվական և էթիկական ճշգրտության համար
- Անհրաժեշտության դեպքում ստուգել արդեն թարգմանված նյութերը
- Կատարել թարգմանված նյութերի խմբագրման աշխատատանք` ըստ անհրաժեշտության
- Մշտապես ներգրավված լինել կազմակերպության գործունեությանը
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
- Բարձրագույն կրթություն լրագրության, լեզուների կամ հարակից այլ ոլորտում
- Աշխատանքային փորձ
- Համակարգչային հմտություններ
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
- Սեղմ վերջնաժամկետներով, դինամիկ, փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն
- Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2018 թ.-ի սեպտեմբերի 16-ը:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիտումներ՝ 1988