Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանության հետաքննիչը չի կարողացել գտնել ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին

October 16, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

2018 թ. սեպտեմբերի 22-ին Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին Մեդիա կենտրոնում «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանի և նրա համախոհների կողմից ասուլիսի ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել: Ավելին՝ հետաքննիչը, իր խոսքերով, չի կարողացել բացատրություններ ստանալ վերջիններից:

 

Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տեղեկացել է այսօր՝ 2018թ. հոկտեմբերի 16-ին:

 

Հիշեցնենք՝ ասուլիսի ընթացքում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանն ու Վիկտորյա Անդրեասյանը խոսում էին քվերակության օրը Դաշինքի կողմից իրականացվելիք դիտորդական առաքելության մասին և ներկայացնում իրականացված մեդիամոնիտորինգի արդյունքները, երբ դահլիճ ներխուժեցին ԲՀԿ ներկայացուցիչները Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ և սկսեցին գոռգոռալ ու մեղադրել ասուլիսի մասնակիցներին իրենց մասին ապատեղեկատվություն տարածելու և հակաքարոզչություն անելու մեջ: Վահե Էնֆիաջյանը մի պահ նաև փորձեց միջամտել բանախոսների գործողություններին և նստեց նրանց կողքին: Նրանց գործողությունների արդյունքում ասուլիսը ընդհատվեց:

 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց:

 

ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա. Ոսկանյանը 2018թ. հոկտեմբերի 2-ին որոշում է կայացրել Ա. Սաքունցի հաղորդման հիման վրա քրեական գործ չհարուցելու մասին:

 

Ուշագրավ է, որ քրեական գործ չհարուցելու մասին որոշման մեջ հետաքննիչ Ա. Ոսկանյանը նշում է, թե «նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել բացատրություններ ստանալ ԱԺ պատգամավոր Վ. Էնֆիաջյանից ու նրա հետ մամուլի ասուլիսին ներկա եղած անձանցից»: Թե ինչ խոչընդոտներ են եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին գտնելու և նրանից բացատրություններ վերցնելու համար, հետաքննիչը չի պարզաբանում, բայց և չստացած բացատրությունների հիման վրա եզրակացնում է, թե նրանց գործողություններում հանցակազմ չկա:

 

Նկատենք, որ քրեական գործ չհարուցելու մասին որոշման մեջ բացառապես հղում է արվում Արթուր Սաքունցի, Դանիել Իոաննիսյանի ու ասուլիսը վարող Դերենիկ Մալխասյանի բացատրություններին, որոնք բոլորն էլ պնդում են, որ Վահե Էնֆիաջյանն ու նրա համախոհները խոչընդոտել են մամուլի ասուլիսի ընթացքը, թույլ չեն տվել բանախոսներին ավարտել իրենց ասելիքը:

 

Ունենալով այս տեղեկությունները և իր խոսքերով՝ «հնարավորություն չունենալով» ստանալու Վահե Էնֆիաջյանի ու նրա համախոհների բացատրությունները՝ հետաքննիչը, չգիտես ինչու որոշել է, որ հանցակազմ չկա: Այն դեպքում, երբ բոլոր բացատրությունները ասուլիսի ընթացքը խոչընդոտելու մասին են վկայում:

 

Հետաքննիչ Ա. Ոսկանյանի կարծիքով՝ Վահե Էնֆիաջյանի ու նրա համախոհների գործողություններում դիտավորություն չի եղել, այն դեպքում, երբ հետաքննիչը չի էլ կարողացել ճշտել այդ հանգամանքը նրանց հետ: Եվ նրանց գործողություններում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ չի գտել:

 

Քրեական գործ չհարուցելու մասին՝ 2018թ. հոկտեմբերի 2-ի որոշումը կբողոքարկվի:

 

Դիտումներ՝ 2294

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????