Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Վանաձորի 16-րդ դպրոցի ուսուցիչները ահազանգում են դպրոցի տնօրենի կամայականությունների ու չարաշահումների մասին

October 31, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

2018 թ. հոկտեմբերի 26-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձորի 16-րդ դպրոցի մի խումբ ուսուցիչներ, որոնք դժգոհություններ ունեն դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանից:

 

Ուսուցիչները դժգոհությունները բանավոր ներկայացնելուց բացի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին են փոխանցել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ավելի վաղ ուղղած՝ դպրոցի 12 աշխատակիցների գրությունը, որին, ուսուցիչների փոխանցմամբ, պատշաճ ընթացք չի տրվել:

 

Ավելին՝ դրանից հետո նրանց է այցելել դպրոցի խորհրդի նախագահ Աշոտ Պապանյանը և նրանց խոսքերով՝ «հարցաքննել» նախարարին ուղղված գրության շուրջ:

 

Ինչպես նախարարին ուղղված գրության մեջ, այնպես էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ուսուցիչները բողոքում են, որ տնօրեն Նաիրա Հարությունյանը կամայականություն ու բյուրոկրատական գործելաոճ է ցուցաբերում, ստեղծել է սպառնալիքի մթնոլորտ և նվաստացումների է ենթարկում ուսուցիչներին:

 

Նրանք հայտնեցին, որ տնօրենը, իր խոսքով՝ վայելելով հենց նախարար Ա. Հարությունյանի հովանավորչությունը, վերջերս վերընտրվել է և շարունակում է նույն գործելաոճը. ստեղծել է յուրայինների շրջանակ և ըստ այդմ՝ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ: Դա դրսևորվում է ինչպես անհիմն նկատողություններով, այնպես էլ դասաբաշխմամբ:

 

Ուսուցիչները նշել են նաև տնօրենի թույլ տված չարաշահումները, մասնավորապես.

 

  • Շինարարական աշխատանքների բոլոր մրցույթները շահում են տնօրենի հորեղբայրն ու հորեղբոր որդին: Ընդ որում՝ շինարարական ծավալուն աշխատանքներ են կատարվել ներառական կրթության աշակերտներին հատկացված գումարով:
  • Դպրոցի ճաշարանը տնօրինում է Նաիրա Հարությունյանի մորաքույրը, իսկ մորաքրոջ աղջիկը, որն ուսուցչի օգնական է աշխատում, վերահսկում է բոլոր աշխատողներին ու մասնակցում չարաշահումների կոծկմանը:
  • Դպրոցի հետ կապված առևտուրը տնօրինում է Նաիրա Հարությունյանի հայրը, որը դպրոցում որևէ հաստիք չի զբաղեցնում:
  • Չարաշահումներ է թույլ տվել նաև նախորդ ուստարում ներառական կրթության աշակերտներին տրամադրվող սննդի հարցում:

 

Մինչ նախարարին դիմելը ուսուցիչները դիմել են նաև Լոռու մարզի նախկին մարզպետին և կրթության վարչության պետին, սակայն արդյունքում կամ աշխատակիցները տեղափոխվել են այլ աշխատանքի, կամ ազատվել են աշխատանքից:

 

Նրանց խոսքով՝ իրենց հետ համակարծիք են այլ ուսուցիչներ ևս, սակայն նրանք վախենում են բարձրաձայնել:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուսուցիչների տրամադրած տեղեկատվության հիման վրա այսօր՝ 2018 թ. հոկտեմբերի 31-ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:

 

Դիտումներ՝ 5983

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????