Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Միջազգային երիտասարդական ծրագրի մասնակցության հնարավորություն՝ լոռեցի երիտասարդների համար․ դիմելու վերջնաժամկետ՝ 2020 թվականի փետրվարի 18

February 7, 2020

Այլ դասընթացներ | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Կարողությունների զարգացում | Հայտարարություններ | Հրապարակումներ

Ծրագրի անվանումը՝ Հանուն խաղաղության երիտասարդների խորհրդատվական խումբ

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փնտրում է 4 ակտիվ երիտասարդների Լոռու մարզից (ցանկալի է Վանաձոր քաղաքից եւ/կամ Վանաձորին մոտ բնակավայրերից)՝ մասնակցելու երիտասարդական աշխատանքի, խաղաղության կրթության և տեղական համայնքների մոբիլիզացմանն ուղղված ծրագրին, որը իրականացվելու է 2020-2021 թվականների ընթացքում:  

 

Ծրագրի շրջանակներում տեղի են ունենալու դասընթացներ ԵՄ 3 երկրների (Իտալիա, Հոլանդիա և Հունգարիա) եւ ԱլԳ երկու երկրների (Վրաստան, Ուկրաինա) գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ:  Բացի դասընթացներից՝ նույն մասնակիցները կմասնակցեն ԵՄ երկրներում (մասնավորապես՝ Իտալիայում եւ Հունգարիայում) 2020 թ․-ին իրականացվող երկշաբաթյա job-shadowing-ին եւ Իտալիայում մեկշաբաթյա ուսուցողական այցելությանը:  

 

Ծրագրի նպատակը երիտասարդության աշխատողների կարողությունների զարգացումն է՝ խաղաղության  կրթության, խաղաղության խթանման բնագավառում: Բացի դրանից՝ ծրագիրը նպատակ ունի խաղաղասիրության ոլորտում ակտիվ երիտասարդական կազմակերպությունների եւ երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկման մակարդակը՝ վերոնշյալ թեմաների մասին, խթանել երիտասարդների համար խաղաղությանը եւ երիտասարդական քաղաքականությանն ուղղված տեւական նախաձեռնությունների իրականացումը:  

 

Նախատեսվող գործողությունները

 

2020 թվականին տեղի կունենան հետեւյալ միջոցառումները.

 

  1. Միջազգային դասընթաց խաղաղասիրության եւ համայնքի մոբիլիզացման վերաբերյալ, Բակուրիանի, Վրաստան, մարտի 7-14    
  2. job-shadowing Իտալիայում, մայիսի 18 -հունիսի 1 եւ Հունգարիայում, մայիսի 11-31
  3. Այցելություն  Իտալիա՝ տարբեր կազմակերպությունների հանդիպելու նպատակով, հունիսի 15-21
  4. Դասընթացավարների դասընթաց երիտասարդների համար խաղաղության կրթությանն ուղղված՝ ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ 

 

2020 թվականին ծրագրի մասնակից 4 երիտասարդներ, որպես Հանուն խաղաղության երիտասարդների խորհրդատվական խումբ, կիրականացնեն նաև երիտասարդական քաղաքականության մշակում, շահերի պաշտպանություն եւ իրենց համայնքում կրթական միջոցառումներ: Խումբը 2021 թվականին կիրականացնի փոքր ծրագրեր իրենց համայնքում:   

 

Ովքեր կարող են մասնակցել

 

20-ից 35 տարեկան երիտասարդներ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքից կամ հարակից բնակավայրերից:

 

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է եւ դասընթացներն իրականացվելու են միջազգային խմբում: Հետեւաբար՝ կարող են դիմել եւ մասնակցել նրանք, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին:

 

Նախընտրելի է, որ մասնակիցներն ունենան  համայնքային, երիտասարդական, խաղաղասիրական կամավոր աշխատանքի փորձ, նոր մարդկանց և այլ մշակույթների նկատմամբ ոչ խտրական մոտեցումներ:

 

Եթե ձեզ հետաքրքրեց ծրագիրը, խնդրում ենք ներկայացնել ձեր ինքնակենսագրականը (CV) եւ մոտիվացիոն նամակը (1 էջի սահմաններում) մինչեւ 2020 թվականի փետրվարի 18–ը հետեւյալ asadikyan@hcav.am էլփոստին կամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Արմինե Սադիկյանին, հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59:

 

Ծրագրի գործընկերներն են

 

Խաղաղության և զարգացման ակադեմիա - Վրաստան (հիմնական կազմակերպիչ)

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Հայաստան

Վիկոլոկորտո – Պեզարո, Իտալիա

Մշակութային հարաբերությունների քաղաքականության ինստիտուտ- Բուդապեշտ, Հունգարիա 

Միավորում ՀԿ -Կիեւ, Ուկրաինա

 

Ծրագիրն իրականացվում է Եվրամիության «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում:

Դիտումներ՝ 1753

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????