Գործունեություն | Կարողությունների զարգացում | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների թեմայով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դասընթացների շարքը 2018թ. հոկտեմբերի 12-ին շարունակվեց Դիլիջան քաղաքում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ու Կազմակերպության իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրին նախազորակոչային տարիքի անձանց զինվորական հաշվառման ընթացակարգերի, զորակոչի ընթացքում զորակոչիկների և զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաև օրենսդրական վերջին փոփոխությունները։ Պատասխանեցին դասընթացի մասնակիցների հարցերին ու քննարկեցին առանձին դեպքեր:
Բացի վերը նշված տեղեկատվությունից՝ դասընթացավարաները մասնակիցներին ներկայացրին նաև ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվական գրքույկը, որը հասանելի է Կազմակերպության կայքէջում:
Հիշեցնենք՝ դասընթացների շարքը մեկնարկել է Լոռու և Արագածոտնի մարզերում, առաջիկայում դասընթացներ կլինեն նաև Կոտայքի ու Արարատի մարզերում: