Դեռևս 2019 թ․ գարնանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործընկերների հետ համագործակցությամբ մշակել է անցումային արդարադատության և կորպորատիվ հաշվետվողականության մասին փաստաթուղթ:
Փաստաթուղթը հռչակում է, որ 2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հնարավորություն են տալիս համակողմանիորեն անդրադառնալ մարդու իրավունքների և շրջակա միջավայրի ոլորտներում մտահոգություններին: Հիրավի, ավելի ժողովրդավարական միջավայրը թույլ է տալիս բարձրաձայնել խնդիրները և լուծումներ փնտրել քաղաքացիական հասարակությունում` համագործակցելով նաև իշխանության մարմինների հետ: Ժողովրդավարական բովանդակային մասնակցային գործընթացը կարող է լինել միակ երաշխիքը փոխադարձ հարգանքի, վստահության և թափանցիկության մթնոլորտի ստեղծման համար:
Տնտեսական հեղափոխություն եզրույթը, որը շրջանառության մեջ է դրվել վարչապետի կողմից՝ որպես քաղաքական հեղափոխության շարունակություն, ի սկզբանե դիտարկվում էր որպես շուկայի ազատականացում, կոռուպցիայի, մենաշնորհների և այլ իրավական ու գործնական խոչընդոտների վերացում, տեղական ու արտասահմանյան ներդրողներին գրավող պետական քաղաքականություն: Հարկ է նշել, որ ներկա անցումային շրջանում կարևոր է ամրագրել ներդրողների պատասխանատվությունը և կորպորատիվ հաշվետվողականությունը, ինչի պահանջը բխում է ՄԱԿ-ի՝ բիզնեսի և մարդու իրավունքների վերաբերյալ ուղենիշային սկզբունքներից. այն է՝ պետությունների՝ մարդու իրավունքների խախտումներից (այդ թվում՝ երրորդ անձանց կողմից) պաշտպանելու պարտավորություն, մասնավոր դերակատարների՝ մարդու իրավունքները հարգելու պարտավորություն, ինչպես նաև վնասների վերականգման արդյունավետ մեխանիզմների առկայություն:
Քաղաքացիական հասարակության, բիզնեսի, դատական և գործադիր իշխանության ներկայացուցիչները, վերոնշյալ փաստաթուղթը կազմելով, արձանագրել են, որ բնապահպանության ոլորտում առկա աղետալի իրավիճակն ըստ էության արտացոլում է բնակչության սոցիալական, տնտեսական եւ առողջապահական վիճակի նկատմամբ մասնավոր շահի գերակայությունը, որի համար ստեղծվել և կիրառվել էին տարբեր կոռուպցիոն սխեմաներ, որոնք հարկ է ամբողջական քննության ենթարկել անցումային արդարադատության համատեքստում։
Բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության առումով մասնավորապես արձանագրվել է, որ.
- սպասարկելով մասնավորի շահերը՝ ՀՀ բնապահպանական օրենքները ստորադասվել կամ փոփոխվել են՝ համապատասխանեցվելով միջազգային և կորպորատիվ ոչ խիստ և ոչ պարտադիր չափանիշներին բնության և հանրային շահին ծառայելու փոխարեն,
- առողջապահական, տնտեսական հետազոտությունների/ուսումնասիրությունների պակասը և ձևականությունը հնարավորություն չի տվել գնահատել յուրաքանչյուր ծրագրի (օրինակ՝ հանքարդյունաբերական) ազդեցությունը համայնքի վրա՝ միաժամանակ տալով համայնքի սոցիալ-տնտեսական եւ առողջապահական առկա պատկերը մինչև նման ծրագրերի իրականացումը,
- հանրային գերակա շահի ներքո քաղաքացիների սեփականության և առողջության իրավունքները խախտվել են՝ խոշոր բիզնեսի շահերի սպասարկման համար,
- բնապահպանական խախտումների համար սահմանված պատասխանատվության ենթարկելու մեթոդներն արդյունավետ չեն և կիրառվել են ընտրողաբար՝ այսպիսով նպաստելով ընդհանուր անպատժելիությանը և հանրության ու բնության խոցելիությանը,
- իրավապաշտպան-ակտիվիստներին լռեցնելու նպատակով նրանց նկատմամբ ճնշումները հասել են մինչև իսկ ֆիզիկական բռնությունների, սոցիալական մեդիաներում հերյուրանքների, զրպարտության և սուտ մատնության հիմքերով հետապնդումների:
Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում պատասխանատու ներդրումների մասին հավաստիացումները հանրային վստահություն չեն կարող ունենալ, քանի դեռ վերոնշյալ արատավոր քաղաքականությունը դեռևս մերժված չէ։ Հանքի շահագործման համաձայնությանը տանող որոշումների վերաբերյալ հիմնավոր կասկածների փարատմանն ուղղված գործողություններն ավարտին չհասցնելով՝ Կառավարությունը չպետք է ստանձնի այդ որոշումների պաշտպանությունը և իրագործումը։ Ակնհայտ է, որ այս պայմաններում դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհների փակումը դադարեցնելու ՀՀ վարչապետի «պաշտոնական խնդրանքը» ընկալվում է որպես խաղաղ ցուցարարների հանդեպ հնարավոր ուժի կիրառման վտանգ, որն էական նահանջ կհանդիսանա ժողովրդավարական սկզբունքներից և վարվելակերպից: Միաժամանակ նման նահանջը պարարտ հող կստեղծի տարատեսակ քաղաքական շահարկումների և բուն օրակարգից հանրային ուշադրությունը շեղելուն ուղղված անպտուղ և անբովանդակ քննարկումների համար: Արդյունքում կվտանգվի թե՛ շրջակա միջավայրը, թե՛ ժողովրդավարական զարգացումներն ու հնարավորությունները։
Գտնում ենք.
- Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում ռիսկերի բացակայության կամ կառավարելիության վերաբերյալ պնդումները, ելնելով այդ ռիսկերի և գնահատման մեխանիզմների թերության մասին վկայող ուսումնասիրությունների վերաբերյալ մեզ հասանելի տեղեկություններից, արժանահավատ չեն:
- Մինչև Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ քրեական, վարչական և քաղաքացիական բազմաթիվ գործերի* ամբողջական քննության ավարտը և դրանից բխող անհրաժեշտ գործողությունների ավարտը, խոսք չի կարող լինել հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքների վերսկսման մասին։
- Հանքի շահագործման հարցում ի հայտ եկած հանրային վստահության ճգնաժամը ի չիք կարող է դարձնել արդարության վերականգնմանը և անցյալի հետ հաշտեցմանն ուղղված ցանկացած գործողություն, այդ թվում՝ շրջակա միջավայրի հետ առնչություն չունեցող ոլորտներում։
- Հանրության շրջանում Ամուլսարի ապագայի վերաբերյալ որևէ որոշման լեգիտիմության երաշխիքները կարող են հիմնված լինել միմիայն քաղաքացիների և շահագրգիռ կողմերի հետ երկխոսության վրա՝ բացառելով վերջնագրային բնույթի դիրքորոշումներն ու փաստերի գիտակցված խեղաթյուրումները կամ ոչ լիարժեք իրազեկումը:
ՀՀ Կառավարությունը պետք է վստահելի, գործուն քայլեր իրականացնի ՀՀ-ում հանքերի շահագործումից հրաժարվելու ուղղությամբ և տնտեսական հեղափոխության հայեցակարգի հիմնարար սկզբունք սահմանի բնության պահպանությունը, մարդկանց առողջ միջավայրում ապրելու և գործելու սկզբունքը, որի հետ համատեղելի չէ հանքարդյունաբերությունը որպես տնտեսության ճյուղ:
*Հատկապես հետեւյալ գործերով՝
20.07.2018 Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ։
30.08.2018 Նկատի ունենալով, որ Լիդիան Արմենիա ընկերությունում արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման եւ դրա հետեւանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշներով:
02.04.2015 ՀՀ վարչական դատարանում քննվում է 2 բնապահպանական կազմակերպությունների եւ 9 գնդեվազցիների պահանջը՝ Բնապահպանության եւ էներգետիկայի նախարարություններին պարտավորեցնել ուժը կորցրած ճանաչել ՇՄԱԳ դրական փորձաքննությունները։
04.02.2019 ՀՀ վարչական դատարանում քննվում է Ջերմուկ համայնքի բնակիչների հայցն ընդդեմ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի՝ պարտավորեցնելու ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ դրական փորձաքննությունը։
Back in spring 2019, HCA Vanadzor, in cooperation with its partners, developed a document on transitional justice and corporate accountability.
The document proclaims that the political changes that occurred as a result of the Velvet Revolution in Armenia give an opportunity to comprehensively address human rights and environmental concerns. Indeed, a more democratic environment allows for speaking up about the problems and looking for solutions in a civil society also in cooperation with the new government bodies. Democratic participatory process can be the only guarantee to create an atmosphere of mutual respect, trust and transparency.
“Economic revolution” term, which was put into circulation by the Prime Minister as the continuation of the political revolution, was initially viewed as market liberalization, elimination of corruption, monopolies and other legal and practical obstacles, and a state policy that would attract local and foreign investors. It should be mentioned that in the current transitional period, it is important to establish the investors’ responsibility and corporate accountability, the requirement of which stems from the UN Guiding Principles on Business and Human Rights, which are as follows: the obligation of the states to protect from human rights violations (including by the third parties, the obligation of private actors to respect human rights, as well as the existence of effective mechanisms of damage restoration.
By making the above-mentioned document, representatives of civil society, business, the executive and the judiciary, recorded that the catastrophic situation in the sphere of environment conservancy essentially reflects the dominance of private interest over social, economic and health state of the population, for which various corruption schemes were created and applied and which should be subjected to thorough examination in the context of transitional justice.
With regard to ecology and environment protection, the following was particularly recorded:
- by serving private interests, the RA environmental laws were subordinated or amended in compliance with international and corporate non-strict and non-compulsory standards instead of serving the environmental and public interest,
- the lack and formality of healthcare, economic research/studies did not allow assessing each project’s (e.g. mining) impact on the community at the same time giving the current social-economic and healthcare image of the community before the implementation of such projects,
- in the light of the public dominant interest, citizens’ property and health rights were violated for the sake of serving big business interests,
- the established methods of bringing to liability for environmental violations are not effective and were applied selectively by thus contributing to general impunity and vulnerability of public and nature,
- pressures on human rights defender activists used to silence them have reached the point of physical violence, slanders in social media, persecutions on the grounds of defamation and false denunciation.
The recent developments pertaining to Amulsar mine exploitation show that assurances on responsible investments in the mining sphere cannot have public trust as long as the aforementioned vicious policy is not rejected. By not completing actions aimed at dispelling the reasonable doubts pertaining to the decisions leading to the agreement of the mine exploitation, the Government should not undertake the protection and implementation of those decisions. It is obvious that under this conditions, the RA Prime Minister’s “official request” to cease blocking the roads to Amulsar mine is perceived as a threat of possible use of force against peaceful demonstrators, which would amount to a significant step back from democratic principles and behavior. At the same time, such a retreat will create fertile grounds for various political speculations and discussions aimed at distracting public attention from the main agenda. As a result, both the environment, democratic developments and possibilities will be endangered.
We find that
- Based on the available information on studies indicating the risks and flaws of assessment mechanisms, the claims of the lack of risks and the claims that the risks are manageable are not credible.
- Before the completion of the full investigation of various criminal, administrative and civil cases pertaining to Amulsar mine exploitation and the necessary actions stemming from it, there can be no mention of resuming the preparatory work for the exploitation of the mine.
- The public trust crisis generated in the matter of mine exploitation may diminish any action aimed at the restoration of justice and reconciliation with the past, including in the spheres not related to environment.
- Among public, guarantees of the legitimacy of any decision on the future of Amulsar can only be grounded on the dialogue between the parties, excluding positions of ultimatum nature and deliberate distortions of facts or incomplete awareness.
The RA Government should implement trustworthy practical steps aimed at refusing the exploitation of mines in the RA and establish the principle of nature conservancy and people living and acting in a healthy environment as the fundamental principle of the concept of economic revolution, with which mining industry is incompatible as a branch of economy.
*Particularly in the following cases
20.07.2018 In the General Investigation Department of the PIC Investigative Committee, a criminal case was initiated on the prima facie case of deliberately hiding information on environment pollution by the RA Ministry of Nature Protection officials.
30.08.2018 Taking into consideration that the violations recorded in Lydian Armenia company seemingly contain crime elements, a criminal case was initiated in the Department of State Interests Protection of the RA General Prosecutor’s Office with crime features of causing significant damage to the environment, entrails and the minerals therein by violating the rules of the use and preservation of the entrails or with the irregularities of the relevant drafts or without a contract.
02.04.2015 In the RA Administrative Court, the claim of 2 environmental organizations and 9 persons from Gndevaz is examined. The claim is to oblige the Ministry of Environment and the Ministry of Energy to recognize null and void the EIA positive expert examinations.
04.02.2019 In the RA Administrative Court, Jermuk community residents’ claim against Erik Grigoryan, Minister of Environment, is examined. The claim is to oblige to recognize null and void the Amulsar EIA expert examination.
[:]