Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

8 104 900 ՀՀ դրամ․ Վարչական վարույթի արդյունքում 42 աշխատող ստացել է չվճարված աշխատավարձը

October 19, 2023

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Հաջողության պատմություններ | Մամուլի հաղորդագրություններ

«Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակներում մենք շարունակում ենք արձանագրել հաջողության պատմություններ։ 

 

ՀՔԱՎ-ի իրավական աջակցությամբ, փաստաբան Տիրուհի Վարդանյանի ջանքերով վերականգնվել են «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի նախկին աշխատակիցներից 42արդար վարձատրության իրավունքը:

 

«Ավտոգեն-Մ»-ի աշխատակիցները չէին ստացել իրենց աշխատավարձերը 2014 մինչև 2023թթ ընկած ժամանակահատվածում՝ տարբեր ամիսների համար։ Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի առաջին մասի՝ «Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը»:

 

ՀՔԱՎ-ի աջակցությամբ «Ավտոգեն-Մ»-ի նախկին աշխատակիցները դիմումներ են ներկայացրել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, հարուցվել է վարույթ, որի արդյունքում «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ն վճարել է աշխատողների չվճարված աշխատավարձերը, որն ընդհանուր կազմել է 8 104 900 դրամ։

 

Մեր մյուս հաջողության պատմություններին կարող եք ծանոթանալ ՀՔԱՎ կայքի «Հաջողության պատմություններ» բաժնում։ Աշխատանքային իրավունքների վերականգնման նախորդ հաջողության պատմությունը՝ ԱՅՍՏԵՂ։ 

 

Մենք շարունակում ենք անվճար իրավաբանական աջակցություն տրամադրել՝ վերականգնելու խախտված աշխատանքային իրավունքները։ Զանգեք կամ գրեք մեզ՝

041 123302

Արժանապատիվ աշխատանք հիմա՛

Դիտումներ՝ 251

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????