Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Նարեկ Մալյանը հակադարձելու որևէ հակափաստարկ չունի, այդ պատճառով խոսքը տանում է վիրավորանքի հարթություն. ընթանում է Արթուր Սաքունցն ընդդեմ Նարեկ Մալյանի դատավարությունը

September 2, 2022

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Այսօր նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին խորհրդական,ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով առաջին ատյանի դատարանում վկայի կարգավիճակով հարցաքննվել է իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նա դատարանում վերահաստատել է իր մեղադրանքը, որ Նարեկ Մալյանը իր հրապարակային գրառումներով   և իր գործողություններով իրավապաշտպանների հանդեպ հնչեցրել է սպանության, ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր,  բռնության, ատելության, թշնամանքի խոսք։

 

Սաքունցի գնահատմամբ՝  չնայած   դատական նիստը խանգարելու մի քանի փորձերին, դատական նիստը նորմալ անցավ, որովհետև դատավորը կարգի հրավիրեց  մեղադրյալին։ 

 

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Հայաստանի Հանրապետությունում հետպատերազմյա իրադրությամբ պայմանավորված հասարակության մեջ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ անձանց խմբի՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների, ինչպես նաև վերջիններիս և Ջորջ Սորոսի աշխատակիցներին սատարող անձանց նկատմամբ աշխարհայացքով և այլ հայացքներով պայմանավորված՝ դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և հրապարակայնորեն արդարացրել է նման բռնությունը՝ գրելով. «Դրանց պետք է տապչկեքով սատկացնել, դրանք Սորոսի վաստակներ են, ազգի դավաճան են»:

 

Հարցին, թե ինչպես կբացատրի թե՛ դատական նիստի ընթացքում, թե՛ դրանից դուրս հնչեցրած խոսքերը, Սաքունցը այդ վարքագիծը բացատրեց մի քանի գործոններով. «Նախ՝ սա առաջին քրեական գործն է նման մեղադրանքի հիմքով, դեռևս չի եղել նման գործընթաց, որոշակի անորոշություն կա,  մյուս կողմից՝ անպատժելիության հետևանք է, բայց վերջին հաշվով՝  դա մարդու բնույթն է, այդպիսին է, ինքն է ընտրել այդ վարքագիծն ու ոճը»։

 

Իրավապաշտպան Սաքունցն ընդգծում է, որ իրենց ներկայացրած մեղադրանքը լիարժեք  հիմնավորված է. իսկապես  Նարեկ Մալյանը  իրավապաշտպանների հանդեպ հնչեցրել է բռնության, թշնամանքի, ատելության խոսք, սպանության, ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր։ «Թե հետագայում ի՞նչ վճիռ կկայացվի, այն դեռ առաջին ատյանում է,   և դա ինչպե՞ս կազդի այդ անձի վարքագծի վրա՝ չգիտեմ, բայց որ նա պետք է  ստանա իր հանցավոր արարքի համար արժանի պատիժ, դա քննարկելի չէ»,- ասաց նա։  

 

«Պաշտպանական կողմը բնականաբար փորձում է  պաշտպանվել ինչպես կարողանում է, բայց նրանք հակադարձելու որևէ հակափաստարկ չունեն, այդ պատճառով խոսքը տանում են այլ հարթություն, իրենց համար սիրելի հոխորտանքների, վիրավորանքի դաշտ»,- ասաց Սաքունցը՝ անդրադառնալով հակառակ կողմից հնչող մեղադրանքին, թե իրավապաշտպանի հայցը հիմնավորում չունի։ 

 

Հարցին, թե ինչ սպասելիքներ ունի դատական պրոցեսից՝ հաշվի առնելով դատաիրավական համակարգի անկատարությունը, իրավապաշտպանը պատասխանեց. «Ես որևէ կանխատեսում չեմ ուզում անել, բայց այս պահին առանձնակի մտահոգություն, վերապահում չունեմ, որովհետև բոլոր հարցերին տրվել են պատշաճ պատասխաններ, արձանագրվել են բոլոր փաստարկները, ընթացակարգերը եղել են նորմալ»։ 

 

civic.am

views: 36

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color