ՀՔԱՎ-ից հեռավար տարբերակով իրավախորհրդատվություն ստանալու կոնտակտները՝ ԱՅՍՏԵՂ
Մենք շարունակում ենք հրապարակել հեռավար տարբերակներով քաղաքացիներից ստացվող հարցերն ու դրանց պատասխանները։
❓ Եթե անչափահաս երեխաների մայրը նաև հղի է և չի աշխատում, սակայն ընտանիքի հայրը աշխատում է, արդյո՞ք ընտանիքը կարող է դառնալ Կառավարության 9-րդ միջոցառման շահառու։
Պատասխան
Ոչ։ Կառավարության 9-րդ միջոցառմամբ աջակցություն է տրամադրվում մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում, և ընտանիքը չի ստանում ընտանեկան նպաստ։
Կառավարության որոշմամբ՝ չաշխատելու պահանջը վերաբերում է միաժամանակ երկու ծնողներին։ Տվյալ դեպքում երեխայի հայրը աշխատող է, հետևաբար՝ ընտանիքը ծրագրի շահառու չի կարող դառնալ։
Ծրագրի մասին մանրամասն՝ ստորև????
ՀՀ Կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ 427-Լ որոշմամբ հաստատված՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման շահառուներն են․
այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, և երեխայի ծնողներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թվականի մարտի 12-ից մինչև 2020 թվկնի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում։
‼️Այսինքն՝ Կառավարության որոշմամբ աջակցություն է տրամադրվում մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները (միայնակ ծնողը) չեն աշխատում, (գրանցված աշխատող չեն) և ընտանիքը չի ստանում ընտանեկան նպաստ։
‼️Աջակցությունը տրամադրվում է միանվագ, ընտանիքում առկա յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով:
‼️Աջակցություն ստանալու համար ծնողներից մեկը կամ միայնակ ծնողը սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով պետք է դիմում ներկայացնի online.ssa.am կայքում 2020 թվականի ապրիլի 9-ից հետո։
‼️Կարևոր է հիշել, որ այն բոլոր դեպքերում, երբ շահառուն համապատասխանում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից մի քանիսով սահմանված չափորոշիչներին, կարող է ընտրել դրանցից այն մեկը, որի շրջանակներում ստացվող աջակցությունն առավել մեծ է:
❌Ծրագրի շահառու չեն կարող դառնալ, եթե
- երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարը կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը:
- ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը բարձր է 28.01-ից (ստանում է ընտանեկան նպաստ)։
- երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ եղել է անհատ ձեռնարկատեր, և նրա գործունեությունը մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
‼️Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով (ՀՀ ԱՕ հոդված 14, մաս 1): Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի (ՀՀ ԱՕ հոդված 17, մաս 1):
✅ Կառավարության որոշումներին կարող եք ծանոթանալ https://www.e-gov.am/gov-decrees/ կայքում։
✅ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 30-ի թիվ 411-Լ որոշման հղում՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/03/411.pdf։
✅ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ 427-Լ որոշման հղում՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/33694/։
✅ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը։
We continue publishing questions received remotely from citizens and the relevant answers.
❓ Can a family become a beneficiary of the Government’s 9th action, if the mother of minor children is also pregnant and does not work, while the father of the family works?
Answer
No. The 9th action envisages assistance for children under 18, whose parents do not work and whose family does not receive family benefits.
According to the Government’s decision, the requirement on not working applies to the two parents simultaneously. In this case, the child’s father works, therefore, the family cannot become a beneficiary of the action.
The action is presented below in detail ????
Below you can find beneficiaries of the 9th action aimed at neutralizing the economic consequences of coronavirus, approved by Government’s decision 427-L, dated April 2, 2020:
families who have a child below 18 years of age, and none of the child’s parents or the only parent did not have a registered job as of March 12, 2020 and was not employed for a temporary or permanent registered job during March 12, 2020 – March 31, 2020.
‼️Thus, according to the Government’s decision, assistance is provided to children under 18 years of age, whose parents (only parent) do not work (are not registered employees) and the family does not receive family benefits.
‼️The assistance is nonrecurrent and is provided for each child of the family in the amount of 26,500 AMD.
‼️To receive the assistance, one of the parents or the only parent should submit an electronic application on online.ssa.am site after April 9, 2020.
‼️It is important to remember that in all cases where the beneficiary is eligible for more than 1 action of assistance approved by the RA Government, he/she can choose the one, in the frame of which, the provided assistance is greater.
❌It is not possible to become a beneficiary of the action, if
- During January 1, 2020 – March 1, 2020, parents or one of the parents of the child had a registered permanent or temporary job, and during that period the total monthly average salary of parents or the average monthly salary of one of the parents exceeded 500,000 AMD.
- As of March 12, 2020, the family was registered in the family insecurity assessment system or the family’s insecurity score is higher than 28.01 (they receive a family benefit).
- The child’s parents or one of the parents was an individual entrepreneur as of March 31, 2020, and as of March 31, his/her activity was not halted in a manner prescribed by the RA legislation.
‼️Let us remind that according to Article 14 (1) of the RA Labor Code, “Employment relations between an employee and an employer shall arise on the basis of an employment contract concluded in writing in the manner prescribed by the labour legislation, or by an individual legal act on accepting for employment upon the consent of the parties”. According to Article 17 (1) of the RA Labor Code, “The employee is the capable citizen having attained the age defined by this Code who performs certain work for the benefit of the employer based on certain profession, qualification or in a certain position”.
✅ You can read the Government’s decisions on the following website https://www.e-gov.am/gov-decrees/.
✅Reference link to the RA Government’s No. 411-L decision, dated March 30, 2020 https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/03/411.pdf
✅Reference link to the RA Government’s No․ 427-L decision, dated April 2, 2020 https://www.e-gov.am/gov-decrees/item/33694/
✅ Clarification made by the RA Ministry of Labor and Social Affairs․
[:]