Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՔԱ Վանաձորի գրասենյակում հաղորդակցության բաժնի մասնագետի թափուր հաստիք ունենք

February 28, 2022

Job and training opportunities | Announcements

Հիմնական պարտականությունները

 

Լուսաբանել կազմակերպության ընթացիկ գործունեությունը 

✅Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող գործողությունների լուսաբանում (այդ թվում՝ ոստիկանության, քննչական մարմինների կողմից, դատարաններում, դատախազության, պետական այլ մարմինների կողմից)

✅Կազմակերպության գործունեության, մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկատվական նյութերի, ռեպորտաժների պատրաստում

✅Հրապարակվող զեկույցների/տեղեկանքների վերաբերյալ կարճ, ուղեկցող նյութերի պատրաստում

✅Անհրաժեշտության դեպքում՝ Կազմակերպության շահառուների հետ հարցազրույցների անցկացում

✅Միջոցառումների մասին տեսա/լուսանկարահանման և այլ միջոցներով հանրային իրազեկում 

✅Սրբագրել, խմբագրել կազմակերպության կայքէջում (այլ հարթակներում) հրապարակվող նյութերը

✅Մասնակցել միջոցառումների կազմակերպման աշխատանքներին (անհրաժեշտության դեպքում)


Հիմնական պարտականություններին առնչվող այլ գործառույթներ։

 

Անհրաժեշտ հմտություններ, որակներ 

 

✅Բարձրագույն կրթություն՝ հաղորդակցության կամ հարակից ոլորտներում

✅Հայերենի գերազանց իմացություն

✅Ռուսերենի և անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն

✅Տեքստերի հետ աշխատելու գերազանց հմտություններ

✅Համակարգչային հմտություններ (Google ծառայությունների ու ծրագրերի հետ աշխատելու հմտություն, Microsoft office փաթեթի լավ իմացություն, Wordpress-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն)

✅Լուսանկարահանման, տեսանկարահանման, մոնտաժի, լուսանկարների խմբագրման և ձևավորման, վիզուալ նյութեր պատրաստելու հմտություններ (ցանկալի է)

✅ Սովորելու և վերապատրաստվելու պատրաստակամություն

✅Կազմակերպական հմտություններ

✅Հաղորդակցվելու, թիմում աշխատելու գերազանց հմտություններ

✅Մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն 

✅Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն

✅Ստեղծագործական, նորարարական մոտեցում

✅Անհրաժեշտության դեպքում (հրատապ դեպքերում) արագ արձագանքելու և գործառույթներն իրականացնելու պատրաստակամություն։

 

____________

Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք

 

Ժամկետը՝ անժամկետ (3 ամիս փորձաշրջանով)

 

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ

 

Աշխատաժամեր՝ 9:30-18:30

 

Աշխատանքի սկիզբ՝ մարտ, 2022 թ․

 

Աշխատանքի վայրը՝ Վանաձոր

 

 

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հայերեն ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (pdf ֆորմատով) hr@hcav.am էլփոստի հասցեին մինչև 2022 թ․ մարտի 10-ը։ «Թեմա» դաշտում նշել՝ «Հաղորդակցության բաժնի մասնագետ»։

 

Հետագա փուլերի մասին կտեղեկացնենք ընտրված թեկնածուներին։ 

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

views: 676

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color