Helsinki Citizens' Assembly-Vanadzor

Հաճախ տրվող հարցեր՝ աշխատանքային իրավունքների մասին

May 10, 2022

Labor Rights | Activities | Current Announcements | Legal Support | Legal Support | Publications | News

ℹ️«Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրավախորհրդատվություն տրամադրելիս վեր ենք հանում աշխատանքային իրավունքների խախտումներ, որոնք բավականին տարածված են։
Սկսում ենք ներկայացնել հաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները։
 
 
❓Ո՞ր պահից եք համարվում աշխատող։
Աշխատող է համարվում 16 տարին լրացած (առանձին ոլորտների համար՝ 14) գործունակ քաղաքացին, որը աշխատանքային գրավոր պայմանագրի կամ հրամանի հիման վրա գործատուի համար կատարում է որոշակի վճարովի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:
📑14-16 տարեկան անձինք աշխատող կարող են համարվել ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում։
 
❓Աշխատանքային ինչպիսի՞ ոլորտներում կարող են ներգրավվել մինչև 14 տարեկան անձինք:
Մինչև 14 տարեկան անձինք ծնողի (խնամակալի, որդեգրողի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի) գրավոր համաձայնության դեպքում կարող են աշխատել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում` ներգրավվելով ստեղծագործական աշխատանքում, եթե այդ աշխատանքը չի վնասում նրանց առողջությունն ու բարոյականությունը և չի խոչընդոտում նրանց կրթությունն ու անվտանգությունը։
 
❓Ի՞նչ փաստաթղթեր են կազմվում աշխատանքի ընդունելիս։
📑Աշխատանքի ընդունելիս գործատուն պարտավոր է ընդունել հրաման կամ կնքել աշխատանքային պայմանագիր՝ երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ: 📎Մինչև 14 տարեկան աշխատողների դեպքում կազմվում է ծնողի/խնամակալի/որդեգրողի կամ հոգաբաձուի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ։ 📎Պայմանագրի մեկ օրինակը գործատուն պարտավոր է տրամադրել աշխատողին, իսկ մինչև 14 տարեկանների դեպքում՝ ծնողին/խնամակալին։
📎Պայմանագիրը կարող է կնքվել նաև էլեկտրոնային ստորագրությունների միջոցով և համապատասխանաբար՝ դրա օրինակը փոխանցվել էլեկտրոնային եղանակով։
 
❓Ինչպիսի՞ աշխատանքներում կարող են ներգրավվել 14-16 տարեկան անձինք։
📑14-16 տարեկան անձինք կարող են ներգրավվել միայն ժամանակավոր աշխատանքներում՝ ծնողի (հոգաբարձու, որդեգրող) գրավոր համաձայնությամբ, եթե այդ աշխատանքը չի վնասում նրանց առողջությունն ու բարոյականությունը և չի խոչընդոտում նրանց կրթությունն ու անվտանգությունը։
 
❓Աշխատանքի չընդունելու ո՞ր պատճառաբանություններն են արգելված օրենքով
📑Գործնական հատկանիշների և մասնագիտական պատրաստվածության ու որակավորման հետ չկապված ցանկացած այլ պատճառաբանությամբ աշխատանքի չընդունելն արգելված է։
 
 
Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները կամ հարցեր ունեք, զանգեք 041 123302☎️
views: 1493

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color