Job and training opportunities | Announcements | Publications
ՀՔԱ Վանաձորի գրասենյակում բովանդակություն ստեղծողի թափուր հաստիք ունենք։
Հիմնական պարտականությունները
Լուսաբանել կազմակերպության ընթացիկ գործունեությունը
✅Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող գործողությունների լուսաբանում (այդ թվում՝ ոստիկանության, քննչական մարմինների կողմից, դատարաններում, դատախազության, պետական այլ մարմինների կողմից)
✅Կազմակերպության գործունեության, մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկատվական նյութերի, ռեպորտաժների պատրաստում
✅Հրապարակվող զեկույցների/տեղեկանքների վերաբերյալ կարճ, ուղեկցող նյութերի պատրաստում
✅Անհրաժեշտության դեպքում՝ Կազմակերպության շահառուների հետ հարցազրույցների անցկացում
Միջոցառումների մասին տեսա/լուսանկարահանման և այլ միջոցներով հանրային իրազեկում
✅Սրբագրել, խմբագրել կազմակերպության կայքէջում (այլ հարթակներում) հրապարակվող նյութերը
✅Մասնակցել միջոցառումների կազմակերպման աշխատանքներին (անհրաժեշտության դեպքում)
Հիմնական պարտականություններին առնչվող այլ գործառույթներ։
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
✅Բարձրագույն կրթություն՝ հաղորդակցության կամ հարակից ոլորտներում
✅Հայերենի գերազանց իմացություն
✅Ռուսերենի և անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն
✅Տեքստերի հետ աշխատելու գերազանց հմտություններ
✅Համակարգչային հմտություններ (Google ծառայությունների ու ծրագրերի հետ աշխատելու հմտություն, Microsoft office փաթեթի լավ իմացություն, Wordpress-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
✅Լուսանկարահանման, տեսանկարահանման, մոնտաժի հմտություններ
✅Կազմակերպական հմտություններ
✅Հաղորդակցվելու, թիմում աշխատելու գերազանց հմտություններ
✅Մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
✅Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն
✅Ստեղծագործական, նորարարական մոտեցում
Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
Ժամկետը՝ անժամկետ (3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ
Աշխատաժամեր՝ 9:30-18:30
Աշխատանքի սկիզբ՝ սեպտեմբեր, 2021 թ․
Աշխատանքի վայրը՝ Վանաձոր կամ Երևան
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հայերեն ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (pdf ֆորմատով) hr@hcav.am էլփոստի հասցեին մինչև 2021 թ․ օգոստոսի 20-ը։
«Թեմա» դաշտում նշել՝ «Բովանդակություն ստեղծող»։
Հետագա փուլերի մասին կտեղեկացնենք ընտրված թեկնածուներին։
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները: