Job and training opportunities | Announcements | Publications
Ծառայության նպատակ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը աուդիտորական ընկերություններին հրավիրում է ներկայացնելու հայտեր՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն, Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» դրամաշնորհային ծրագրի ծախսերի ստուգում (expenditure verification) իրականացնելու համար։
Ընդհանուր տեղեկություններ
Ծախսերի ստուգումն իրականացվելու է Եվրոպական միության կողմից սահմանված ընթացակարգերին և տեխնիկական առաջադրանքին համապատասխան:
Ծրագրի տևողությունը երեք տարի է՝ 01/01/2024-31/12/2026 թթ։
Պատրաստվելու է երեք տարեկան ֆինանսական հաշվետվություն, որոնցից երկուսը միջանկյալ և մեկը` վերջնական։ Յուրաքանչյուր տարվա ֆինանսական հաշվետվությունը ներառում է տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։
Ծախսերի ստուգումը համապատասխանաբար իրականացվելու է յուրաքանչյուր տարի՝ ընդհանուր 3 անգամ։
Ժամկետներ
Ծախսերի ստուգման ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 7-ից։
Ծախսերի ստուգման արդյունքները պետք է ներկայացվեն ֆինանսական տարվան հաջորդող տարվա մարտի 4-ից ոչ ուշ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է «27» հունվարի 2025 թ․։
Դիմելու ընթացակարգ
Մրցույթին մասնակցելու համար աուդիտորական կազմակերպությունները պետք է հայերենով տեխնիկական և ֆինանսական հայտեր (գնառաջարկներ) ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։
Հայտերը պետք է լինեն կնքված, ստորագրված և պետք է ներառեն հետևյալ տեղեկատվությունը․
1․ Տեխնիկական հայտ
2․ Ֆինանսական հայտ (Գնառաջարկ)
Հայտերը և նշված փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել կազմակերպության hr@hcav.am էլեկտրոնային փոստին մինչև 2025 թ․ հունվարի 27-ը՝ նամակի թեմա դաշտում նշելով «Աուդիտ EU_ NEAR/2023/450-396»:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել գլխավոր հաշվապահ Մանուշակ Օհանյանի հետ (հեռ.՝ +(374)94102868):