Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով սահմանված աշխատանքային իրավունքների դրույթների կիրարկումը ՀՀ օրենսդրության մեջ․ վերլուծություն

April 1, 2022

Labor Rights | Activities | Reports|Information Papers|Brochures | Publications | Own

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում ուսումնասիրել է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով սահմանված աշխատանքային իրավունքների դրույթների կիրարկումը ՀՀ օրենսդրության մեջ։ Խարտիան ՀՀ-ն վավերացրել է 2001-ին, և ՀՀ-ի համար այն ուժի մեջ է մտել 2004-ից։

 

Խարտիան նախատեսում է, որ վավերացնող պետությունը պետք է ընդունի Խարտիայի 2-րդ գլխի հոդվածներով նախատեսված ինը պարտավորություններից առնվազն վեցը, իսկ պետության ընդհանուր պարտավորությունների թիվը չպետք է պակաս լինի 16 հոդվածներով և 63 պարագրաֆներով սահմանվածներից:

 

Խարտիայով սահմանված նորմերի և ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ը ստանձնել է աշխատանքային իրավունքների պաշտպանության նվազագույն պարտավորություններ, ստանձնել է պարտավորություններ նաև Խարտիայով երաշխավորված մի շարք այլ իրավունքների մասնակի ապահովման վերաբերյալ։

 

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն, որը Խարտիայով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն Խարտիան վավերացրած պետությունների ներկայացրած զեկույցների հիման վրա, իր եզրակացություններում նշել է, որ օրենքում և պրակտիկայում գոյություն չունի ոչ մի լուրջ խոչընդոտ՝ Հայաստանի Հանրապետության կողմից Խարտիայի չվավերացրած դրույթներն ընդունելու համար։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, անդրադառնալով աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, արձանագրել էր, որ ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները կրում են շարունակական և համակարգային բնույթ, որոնք պայմանավորված են ինչպես ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին ազգային օրենսդրության դրույթների անհամապատասխանությամբ, ազգային օրենսդրության մեջ տարընկալման տեղիք տվող դրույթների առկայությամբ, այնպես էլ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ապահովող իրավական բավարար մեխանիզմների բացակայությամբ։ Կազմակերպությունը միաժամանակ արձանագրել է, որ գոյություն ունեցող իրավիճակը պետության կողմից մարդու աշխատանքային իրավունքների ապահովման և նրանց խախտումները կանխող անհրաժեշտ պարտավորությունների նկատմամբ ոչ պատշաճ և ոչ հետևողական մոտեցումների հետևանք է:

 

Վերլուծությամբ ներկայացնում ենք Խարտիայով սահմանված աշխատանքային իրավունքների այն դրույթները, որոնք չեն վավերացվել Հայաստանի Հանրապետության կողմից, և որոնց ընդունման համար, համաձայն Կոմիտեի զեկույցների, էական լուրջ խնդիրներ չկան։

 

Հաշվի առնելով վերլուծությամբ արձանագրված խնդիրները՝ գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության ապահովման և երաշխավորման նպատակով պետք է

 

  1. վավերացնի Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի՝ ՀՀ-ի կողմից չվավերացված դրույթները,

  2. վավերացնի Կոլեկտիվ բողոքների համակարգ նախատեսող Եվրոպական սոցիալական խարտիայի 1995 թ. լրացուցիչ արձանագրությունը,

  3. ձեռնարկի անհրաժեշտ քայլեր, կիրառի միջոցներ ազգային մակարդակում աշխատանքային իրավունքների պաշտպանության և աշխատանքային վեճերի լուծման միջազգային մեխանիզմների ներդրման և ընդլայնման համար:

 

Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով սահմանված աշխատանքային իրավունքների դրույթների կիրարկումը ՀՀ օրենսդրության մեջ․ վերլուծություն

 

views: 401

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color