Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) Հոգեկան առողջության վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտություն իրականացնելու ծառայություններ մատուցելու վերաբերյալ

March 11, 2024

Job and training opportunities | Announcements

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանական անձանց ներկայացնելու գնային առաջարկ հետազոտական աշխատանքների իրականացման համար։ Հետազոտությունը վերաբերելու է հոգեկան առողջության վերաբերյալ հանրային կարծիքի գնահատմանը։

 

 

Հետազոտությունն իրականացվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա (2024-2026 թթ․) ծրագրի շրջանակներում։ 

 

 

Ծրագրի մասին

 

 

Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։ 

 

 

Ծրագրի  նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ներդրմանը, որը կօգնի մշակել մատչելի և ներառական հոգեկան առողջության ծառայությունների մեխանիզմներ և քաղաքականություն, ինչպես նաև խթանել հասարակության դրական վերաբերմունքը Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ:

 

 

Ծրագրի խնդիրներն են՝

 

  • մշակել հոգեկան առողջության ոլորտի համար իրավունքահեն քաղաքականություն՝ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան,
  • իրականացնել ջատագովություն իրավունքահեն քաղաքականությունների ներդրման և լավարկման ուղղությամբ,
  • իրականացնել ջատագովություն գործող հոգեսոցիալական ծառայությունների լավարկման ուղղությամբ,
  • մշակել և փորձարկել ՀՀ-ում հոգեկան առողջության համայնքային նոր ծառայությունների մոդելներ և վաղ հայտնաբերման մեխանիզմներ,
  • բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա:

 

 

Ընդհանուր տեղեկություններ թեմայի վերաբերյալ

 

 

Հայաստանի Հանրապետությունում շարունակում է բարձր մնալ հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խարանը և բացասական կարծրատիպերը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքները փաստում են հանրության շրջանում հոգեկան առողջության վերաբերյալ, հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խարանող վերաբերմունքի մասին:

 

 

Սա խոչընդոտում է հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ներառմանը, անկախ կյանքին, ժամանակին մասնագիտական օգնության դիմելուն և հանգեցնում սրանից բխող մի շարք այլ խնդիրների։ Մինչ օրս որևէ ծավալուն հանրային վերաբերմունքի գնահատում հոգեկան առողջության վերաբերյալ չի կատարվել։ Համապարփակ տեղեկատվության բացակայությունը խոչընդոտներից մեկն է, որի պատճառով իրազեկման և վերաբերմունքի փոփոխության միջոցառումները թիրախային և որպես հետևանք արդյունավետ չեն։

 

 

Սույն ծրագիրը կնպաստի հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը և կնպաստի հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հանրության կառուցողական և մարդու իրավունքների վրա հիմնված վերաբերմունքի ձևավորմանը:

 

 

Նպատակ և արդյունքներ

 

 

Հետազոտության նպատակն է հավաքել տվյալներ հոգեկան առողջության վերաբերյալ Հայաստանի բնակիչների ընկալումների, վերաբերմունքի և իրազեկվածության վերաբերյալ։

 

 

 Հետազոտության թիրախ խումբը

 

 

Հետազոտությունը պետք է ընդգրկի Հայաստանի 18 և բարձր տարիքի քաղաքացիներին։

 

 

Հայտատուի պարտավորությունները

 

 

Հայտատուն պատասխանատու է լինելու հետևյալ ծառայությունների մատուցման համար՝

 

 

  1. ներկայացուցչական հարցման մեթոդաբանության մշակում՝ օգտագործելով շերտավորված ընտրանքային մոտեցում՝ լայն ներկայացուցչություն ապահովելու համար և հարցաշարի կազմում, որը պետք է համաձայնեցվի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ
  2. ներկայացուցչական հարցման իրականացում՝ չափելու հոգեկան առողջության վերաբերյալ հանրային ընկալումները
  3. հետազոտության արդյունքների վերլուծություն՝ հանրային ընկալումների ու փոփոխության ուղղությամբ առաջարկների վերաբերյալ հստակ պատկերացումներ ստանալու համար և առաջարկների մշակում (վերլուծությունը պետք է ընդգծի նաև տարբեր խմբերի միջև ընկալումների տարբերություններն ու ընդհանրությունները)
  4. հետազոտության արդյունքների ներկայացում շահագրգիռ կողմերին՝ այդ թվում ծրագրի հայտատու կազմակերպություններին
  5. հետազոտության վերջնականացում՝ հաշվի առնելով շահագրգիռ կողմերի դիտարկումներն ու առաջարկությունները 

 

Հայտում ներառվող պահանջները

Հայտում անհրաժեշտ է ներկայացնել՝

 

 

  • հոգեկան առողջության վերաբերյալ Հայաստանի բնակիչների ընկալումների, վերաբերմունքի և իրազեկվածության վերաբերյալ հետազոտության իրականացման մեթոդաբանությունը՝ ուղղված հետազոտության նպատակներին և սույն տեխնիկական առաջադրանքի կատարմանը (ծառայության մատուցման քայլերը և ժամանակացույց, որի համաձայն դրանք կատարվելու են),
  • հետազոտության ընտրանքի և աշխարհագրական շրջանակի մանրամասն նկարագրությունը, հաշվետվության և հետադարձ կապի ու հաղորդակցման փուլերի մանրամասն մոտեցումները,
  • որակի ապահովման մեխանիզմները. հայտատուն պետք է երաշխավորի տվյալների հավաքագրման գործընթացում հարցազրուցավարների կողմից հավաքագրված տվյալների ճշգրտությունը։

 

 

Պահանջվող որակավորում և փորձ

 

Հայտատուն պետք է՝

  • լինի Հայաստանում գրանցված իրավաբանական անձ,
  • ունենա ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • ունենա կազմակերպչական կարողություն՝ հավաքելու, վերլուծելու և սինթեզելու մեծ քանակությամբ տեղեկատվություն սեղմ ժամկետներում,
  • ունենա ընտրանքի ձևավորման մեթոդաբանության մշակման փորձ՝ երաշխավորելով, որ խոցելի խմբերը համամասնորեն ներկայացված են ընտրանքում։ 

 

Անձնակազմի որակավորումը

 

 

Հայտատուն պետք է ներկայացնի 2 հիմնական փորձագետի տվյալներ, որոնք ներգրավված են լինելու հետազոտության իրականացմանը։ Հայտատուն պետք է ներկայացնի խմբի կառուցվածքն՝ ըստ Հավելվածի, սակայն հայտին անհրաժեշտ է կցել միայն 2 հիմնական փորձագետների ինքնակենսագրականները։

 

 

Նշյալ փորձագետների անհրաժեշտ որակավորումը

 

 

Փորձագետ N 1

  • Բարձրագույն կրթություն մաթեմատիկայի, վիճակագրության կամ համապատասխան սոցիալական գիտությունների ոլորտներում
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ վիճակագրական վերլուծությունների ոլորտում՝ նման ծավալի հետազոտությունների ղեկավարի պաշտոնում (անհրաժեշտ է տրամադրել կատարված հետազոտությունների ցանկը)
  • Հայերենի գերազանց իմացություն

 

Փորձագետ N 2

  • Բարձրագույն կրթություն մաթեմատիկայի, վիճակագրության կամ համապատասխան սոցիալական գիտությունների ոլորտներում
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ վիճակագրական վերլուծությունների ոլորտում (անհրաժեշտ է տրամադրել կատարված հետազոտությունների ցանկը)
  • Հայերենի գերազանց իմացություն

 

 

Վճարման պայմաններ

 

Արդյունք

Վերջնաժամկետ

Վճարման պայմանները 





1․ 

Ներկայացուցչական հարցման մեթոդաբանության մշակում՝ ներառյալ նպատակը, թիրախ բնակչությունը և ընտրանքի սկզբունքն ու ռազմավարությունը

 




20%

Հարցաշարի կազմում և համաձայնեցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ



2․


 

Հարցման իրականացում

 




50%

Հարցման տվյալների բազայի  ներկայացում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին

Հետազոտության արդյունքների վերլուծություն, նախնական տարբերակի մշակում



3․

Վերջնական հաշվետվության ներկայացում, որը ներառում է արդյունքների նկարագրողական մաս և շահագրգիռ կողմերի կարծիքներն ու առաջարկությունները

 





30%

Հաշվետվության կարճ տարբերակի մշակում

 

 

Ծառայության մատուցման ժամկետը՝ ապրիլ-հունիս 2024 թ․

 

 

Ծառայություն մատուցողը պարտավոր է կատարել հանձնարարությունը՝ հիմնվելով սույն Տեխնիկական առաջադրանի վրա՝ հանձնարարության իրականացման ամբողջ ընթացքում ապահովելով սերտ կապ և համագործակցություն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ: Յուրաքանչյուր փուլում նախքան հաջորդ փուլ անցնելը պարտադիր է արդյունքների հաստատումը  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից:

 

 

Սույն տեխնիկական առաջադրանքի շրջանակում կազմված ուսումնասիրության շրջանակը, արդյունքները և այլ վերաբերելի նյութերը չեն կարող օգտագործվել, հրապարակվել և/կամ տարածվել առանց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախնական գրավոր հաստատման։

 

 

Դիմելու ընթացակարգ

 

 

Հայտերի ներկայացման համար խնդրում ենք լրացնել Հավելվածը։ 

 

 

Հայտերը պետք է էլեկտրոնային փոստով ուղարկել mtemuryan@hcav.am էլեկտրոնային հասցեին մինչև 2024 թվականի մարտի 22-ը (ներառյալ): 

 

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Հետևաբար գնային առաջարկը պետք է ներկայացնել առանց ԱԱՀ։

 

 

Կազմակերպության մասին

 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների:

 

 

Կազմակերպությունն անվճար իրավական աջակցություն է տրամադրում տարեկան շուրջ 1000 քաղաքացու ՀՀ ողջ տարածքում, վարում ռազմավարական դատավարություններ, մշտադիտարկում իրականացնում փակ և կիսափակ հաստատություններում, պետական կառույցների, ՏԻՄ-երի, ընտրական գործընթացների նկատմամբ։ Կատարում է իրավական ակտերի վերլուծություն և ներկայացնում օրենսդրական առաջարկներ, իրականացնում խաղաղասիրական ծրագրեր, կարողությունների զարգացման ու իրազեկման նպատակով դասընթացներ ու քննարկումներ, տեղեկատվություն տրամադրում միջազգային կառույցներին՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ։

 

 

Կազմակերպության գործունեության ուղղություններից է հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը։ 

 

 

Հավելված

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎ

(Ձևը պետք է ներկայացվի իրավաբանական անձի պաշտոնական բլանկի վրա, ունենա ելքային համար և ամսաթիվ)

Սույնով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտարմանն ենք ներկայացնում [իրավաբանական անձի անվանումը] ծառայություն մատուցելու հայտը՝ համաձայն Տեխնիկական առաջադրանքի։

1․ Ծառայություններ մատուցողի որակավորումը

Ներկայացնել տվյալներ իրավաբանական անձի մասին

1․1 Գործունեության ոլորտը՝ փորձառությունը, հավաստագրերը, սերտիֆիկատները, գրանցման փաստաթղթերը և այլն

1․2 Վերջին աուդիտի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը կամ ֆինանսական հոսքերի մասին հաշվետվություն կամ հաշվեկշիռ, որը ցույց է տալիս իրավաբանական անձի ֆինանսական կայունությունը, վստահելիությունն ու հեղինակությունը 

1․3 Աշխատանքային փորձը՝ հաճախորդների ցանկ, որոնց տրամադրվել է նմանատիպ ծավալի ծառայություն՝ նշելով պայմանագրի շրջանակը, պայմանագրի տևողությունը, պայմանագրի արժեքը և կոնտակտային անձ (ըստ Աղյուսակ 1-ի) 

Աղյուսակ 1․ Կատարված աշխատանքների մասին տեղեկություններ

 

Հաճախորդ Հետազոտության նկարագրություն Տևողություն Պայմանագրի արժեք  Կոնտակտային անձ
1.        
2.        
3.        

 

 

2․ Առաջարկվող մեթոդաբանությունը

Նկարագրել, թե ինչպես է թիրախավորվելու նպատակը՝  մանրամասն նկարագրելով իրականացման հիմնական փուլերը, ժամանակացույցը, թիրախ խմբի ընտրանքը, հաշվետվողականության ձևը, հաղորդակցման և որակի երաշխավորման մեխանիզմները  

 

 

3․ Հիմնական անձնակազմի որակավորումը

3․1 Ներգրավվող անձնակազմի անդամների անունները, որակավորումները, խմբում զբաղեցվող պաշտոնը, գործառույթները 

3․2․ Կցել երկու հիմնական փորձագետների ինքնակենսագրականները (CV)

 

 

  1. Գնային առաջարկ

 

Արդյունք

Ընդհանուր գումարի տոկոսը

Վճարման ենթակա գումարը ՀՀ դրամով 





1․ 

Ներկայացուցչական հարցման մեթոդաբանության մշակում՝ ներառյալ նպատակը, թիրախ բնակչությունը և ընտրանքի սկզբունքն ու ռազմավարությունը







20%





Հարցաշարի կազմում և համաձայնեցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ



2․


 

Հարցման իրականացում




50%





Հարցման տվյալների բազայի  ներկայացում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին

Հետազոտության արդյունքների վերլուծություն, նախնական տարբերակի մշակում



3․

Վերջնական հաշվետվության ներկայացում, որը ներառում է արդյունքների նկարագրողական մաս և շահագրգիռ կողմերի կարծիքներն ու առաջարկությունները




30%






Հաշվետվության կարճ տարբերակի մշակում

 

Ընդամենը

100%

 

 

 

 

[Հայտատուի լիազոր անձի անունը, ազգանունը, ստորագրությունը]

 

views: 843

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color