Job and training opportunities | Legal Clinic | Capacity Building | Announcements | Publications | Human Rights in the State of Emergency
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սկսում է «Իրավաբանական կլինիկա-2020» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է բարելավել երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները իրավաբանական խորհրդատվությունների տրամադրման, մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման բնագավառում:
Ծրագրին կարող են դիմել իրավաբանական կրթություն ունեցող անձինք և իրավաբանական բաժինների 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ ՀՀ ողջ տարածքից:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2020 թ. մայիսի 25-ը: Հարցազրույցների արդյունքում ծրագրում ընդգրկվելու հնարավորություն կունենան մինչև 15 երիտասարդ իրավաբաններ:
Ծրագիրը բաղկացած է 2՝ տեսական (2 ամիս) և գործնական (3 ամիս) փուլերից:
Այս տարի ծրագիրը կանցկացվի հեռավար։
Տեսական փուլում ծրագրի մասնակիցները գիտելիքներ կստանան ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, այլև ընտանեկան բռնության ենթարկված և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ:
Գործնական փուլում ծրագրի մասնակիցները կկիրառեն ստացած գիտելիքները գործնականում․ իրավախորհրդատվություն կտրամադրեն թիրախ խմբերի ներկայացուցիչների, կկազմեն իրավաբանական նշանակության փաստաթղթեր։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Անի Չատինյանին achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեով կամ (374) 093-81-92-75 հեռախոսահամարով:
«Իրավաբանական կլինիկա» ծրագիրն իրականացվում է 2013 թ.-ից:
Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 80 իրավաբաններ, որոնց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքներն ու հմտությունները մասնագիտական գործունեության ոլորտում: