Job and training opportunities | Announcements
Հաստիքի անվանումը
Ծրագրերի ղեկավար
Հիմնական պարտականությունները
✅ Կազմակերպության ռազմավարության վերանայում/մշակում բաժինների համակարգողների հետ
✅ Ռազմավարական գործողությունների պլանի կազմում և իրականացման համակարգում
✅ Կազմակերպության ռազմավարական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների պլանավորում և համակարգում
✅ Կազմակերպության ծրագրի գնահատում ըստ ռազմավարության
✅ Կազմակերպության ռազմավարության իրականացմանն աջակցելու նպատակով նոր ծրագրային առաջարկների մշակում/ֆոնդհայթայթում
✅ Կազմակերպության ներկայացում դրամաշնորհատուների հետ հանդիպումների ժամանակ
✅ Կազմակերպության առաքելությունից և նպատակներից բխող ծրագրերի և գործողությունների կազմակերպում
✅ Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (եռամսյակային, կիսամյակային, տարեկան, անհրաժեշտության դեպքում թեմատիկ)
✅ Մասնակցություն Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ միջազգային կառույցների զեկույցների պատրաստմանը՝ տեղեկատվություն տրամադրելով կազմակերպության գործունեության վերաբերյալ
✅ Մասնակցություն հանրային և հասարակական քննարկումների, ինչպես նաև հանրությանը իրազեկող միջոցառումների՝ հեռուստահաղորդումների, հնարային բանավեճերի
✅ Տեղեկատվական նյութերի պատրաստում
✅ Համագործակցություն իրավապաշտպան կազմակերպությունների, ակտիվիստների, քաղաքացիական նախաձեռնությունների և ցանցերի հետ՝ համատեղ միջոցառումների իրականացման, զեկույցների, հայտարարությունների պատրաստման և տարածման, ռեսուրսների և տեղեկատվության տրամադրման միջոցով
✅ Տվյալ պաշտոնի հետ կապված այլ պարտականություններ:
Ներկայացվող պահանջներ
☑️ Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է կառավարման ոլորտում
☑️ ՀԿ ոլորտում ծրագրերի համակարգման/կառավարման առնվազն հինգ տարվա փորձ
☑️ Ծրագրերի ֆինանսական պլանավորման գիտելիքներ
☑️ Համակարգչային հմտություններ
☑️ Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացություն
☑️ Մարդու իրավունքների մասին գիտելիքներ և արժևորում
☑️ Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
☑️ Պատրաստակամություն՝ մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
☑️ Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
☑️ Իրավապաշտպանության ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
📍 Աշխատավայր՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծ 53
⏰ Աշխատաժամեր՝ 9:30-18:30
Դիմելու կարգը
Ուղարկել հայերեն լեզվով ինքնակենսագրական, ինչպես նաև ներկայացնել համակարգած/կառավարած ծրագրերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն և համակարգած/կառավարած ծրագրերի ընդհանուր տարեկան բյուջեի չափը՝ hr@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ Ծրագրերի ղեկավարի թափուր հաստիքի համար, մինչև 2023 թ. օգոստոսի 28-ը:
☑️ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: