Job and training opportunities | Announcements | Civilian Oversight and Monitoring
🔎Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում պլանավորում է իրականացնել արդար դատաքննության իրավունքի մշտադիտարկում Վերաքննիչ քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։
✅ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և կցել հայերեն ինքնակենսագրական մինչև 2023թ․ հուլիսի 20-ը։
✅ Հետագա փուլերի մասին կտեղեկացնենք ընտրված թեկնածուներին։
✅ Ընտրված թեկնածուները կմասնակցեն վերապատրաստման դասընթացների։
Մշատադտարկողները կընտրվեն Երևանից կամ մերձակա բնակավայրերից։ Դասընթացին կմասնակցի 60 թեկնածու, որոնցից որպես մշտադիտարկող կընտրվեն 40-ը։
💡 Մշտադիտարկումը կմեկնարկի 2023թ․ սեպտեմբերից։
💡Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ ԱՅՍՏԵՂ:
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀՔԱՎ ծրագրերի ղեկավար Օֆելյա Զալյանի հետ
☎️ 077 60 43 00
————————————————————————————————————————————————————————————
Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել համակարգի հաշվետվողականությունը, թափանցիկությունը՝ հանրային վերահսկողության միջոցով:
Նպաստելով դատաիրավական ոլորտի բարեփոխումների պատշաճ իրականացմանը՝ ծրագիրը կխթանի կառավարման հաշվետվողականության մշակույթի զարգացմանը, որը ուղղված է ավելի կայացած ժողովրդավարություն ունենալուն:
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները: |