Job and training opportunities | Announcements
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ իրավաբանի թափուր հաստիքի համար
Հաստիքի անվանումը
Իրավաբան
Հիմնական պարտականությունները
☑️Վանաձորում իրավական խորհրդատվության համար կազմակերպությանը դիմած քաղաքացիների ընդունում և իրավական խորհրդատվության տրամադրում:
☑️Հեռավար աշխատանքի պայմաններում իրավախորհրդատվություն տրամադրել կապի տարբեր միջոցներով:
☑️Թեժ գծով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում, զանգերի գրանցում:
☑️Կազմակերպություն դիմած քաղաքացիներին իրենց խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ դիմումների, հայցադիմումների, հաղորդումների (իրավական փաստաթղթերի) կազմում:
☑️Կազմակերպության անունից պատրաստվող հարցումների, գրությունների, հաղորդումների, նամակների, դիմումների, հայցադիմումների նախագծում/մշակում:
☑️Իրավաբանական բազայի լրացում:
☑️Կազմակերպության ռազմավարական դատավարական գործերի շրջանակներում անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում:
☑️Դատական ներկայացուցչություն կազմակերպության դատական գործերի շրջանակներում, մասնավորապես քրեական և վարչական գործերով:
☑️Միջազգային զեկույցների համար Իրավաբանական բաժնի գործերի շրջանակներում տեղեկատվության պատրաստում (սահմանված չափանիշներով):
☑️Մասնակություն Իրավաբանական բաժնի կողմից իրականացվող վերլուծությունների, հետազոտությունների իրականացմանը և զեկույցների պատրաստմանը:
☑️Իրավական խորհրդատվության մասին տեղեկությունների լրացում տեղեկատվական բազայում
☑️Ծրագրային հաշվետվությունների պատրաստում (ըստ պահանջի):
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
☑️Բարձրագույն իրավաբանական կրթություն
☑️Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում
☑️Վերլուծական հմտություններ
☑️Համակարգչային հմտություններ
☑️Հայերեն լեզվի գերազանց իմացություն, oտար լեզուների իմացություն (ցանկալի է)
☑️Մարդու իրավունքների մասին նվազագույն գիտելիքներ և արժևորում
☑️Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
☑️Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
☑️Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
☑️Պատրաստակամություն պաշտպանել կազմակերպության թիրախ խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
📍Աշխատավայր՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 59
⏰Աշխատաժամեր՝ 9:30-18:30
📩Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ Իրավաբանի թափուր հաստիքի համար, մինչև 2021 թ.-ի մարտի 5-ը:
☑️Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: