0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Չնայած աջակցություն տրամադրելու ջանքերին՝ բազմաթիվ հայ աշխատողներ մնում են անտեսված

June 11, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Շատ դեպքերում հենց գործատուներն են խանգարում իրենց աշխատակիցներին ստանալ աջակցության գումարները:

 

Երբ Երևանի «Լաբիրինթ» ակումբի մատուցողները կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների պատճառով մարտին ստիպված եղան դադարել աշխատել, նրանք գոհունակությամբ ընդունեցին այն փաստը, որ կարող են օգնություն ստանալ կառավարությունից՝ որպես աջակցության միջոցառումների ընդգրկուն փաթեթի մի մաս, որոնք նպատակ ունեին մեղմելու համավարակի տնտեսական ցնցումը:

 

Ինչպես խոստացել էին, Կառավարությունը նրանց դեբետային քարտերին 138 դոլարի միանվագ փոխանցում կատարեց: Սակայն ակումբի տնօրենը քարտի գումարային շարժը վերահսկում էր, և ինչպես ասում են ակումբի աշխատակիցները՝ նրանք դեռևս պետք է ստանան իրենց հասանելիք կանխիկ գումարի մեծ մասը:  

 

«Նա պարզապես ասում է, որ ինքն էլ փողի կարիք ունի», — Eurasianet-ին ասաց մատուցողներից մեկը՝ անանուն մնալու պայմանով: «Մենք չենք վճարվել մարտից, թեև արտակարգ դրության պայմաններում ենք, և մեր մեղքը չէ, որ չենք աշխատում»:

 

Հայաստանն իրականացրել է ոչ պակաս, քան 18 աջակցության ծրագիր՝ ուղղված այն անձանց, ովքեր կորոնավիրուսի բռնկման և դրա հետևանքով  մեկուսացման արդյունքում տնտեսապես տուժել են: Ճգնաժամի դեմ պայքարելու միջոցառումների փաթեթի ընդհանուր չափը փոփոխվում է, սակայն մայիսի 16-ի դրությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը վճարել է 84.4 միլիարդ դրամ (մոտ $175 միլիոն) 1.1 միլիոն ֆիզիկական և 48,000 իրավաբանական անձանց:

 

Սակայն ստվերային տնտեսությունը և աշխատողների իրավունքների թույլ պաշտպանությունը հանգեցրել են նրան, որ օգնության կարիք ունեցող շատ մարդիկ չեն ստանում այն:

 

«Համավարակի պատճառով նրանք սահմանափակումներ են մտցնում, սակայն լուծումներ չեն ապահովում մարդկանց՝ հենց այս սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրներին»,— Eurasianet-ին ասաց հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Նրանք չեն մտածում մարդկանց մասին»:

 

Հաճախ աշխատողների դժվարություններն էլ ավելի են սրվում իրենց գործատուների գործողությունների հետևանքով:

 

Սուպերմարկետների մեծ ցանցը զգուշացրել է իր աշխատողներին՝ չդիմել տնտեսական օգնության համար:

 

«Երևան սիթի» ցանցը պատկանում է Սամվել Ալեքսանյանին՝ նախկինում պատգամավոր՝ նախորդ ռեժիմի իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ով դարձել է  Փաշինյանի աջակիցը: Աշխատողների իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Բելա Շիկարյանն ասել է, որ Ալեքսանյանի կինը աշխատակիցներին հաղորդագրություն է ուղարկել և հորդորել չընդունել Կառավարության օգնությունը՝ սպառնալով հակառակ դեպքում պահել իրենց աշխատավարձը:

 

«Մեզ հետ կապ հաստատած աշխատողներն ասել են, որ նրանք չեն վճարվել այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում չեն կարողացել աշխատել արտակարգ դրության պատճառով, և սեփականատերն ասել է, որ Կառավարության աջակցությանը դիմող աշխատակիցները կհեռացվեն աշխատանքից: Նրանք աշխատակիցներին ասում են, որ «պայմաններն այսպիսին են, եթե չեք ցանկանում աշխատել՝ կարող եք հեռանալ»,— ասաց Շիկարյանը Eurasianet-ին: Նա նաև ավելացրեց, որ չի հասկանում, թե ինչու ընկերությունը չի ցանկանում, որ իր աշխատակիցները ստանան Կառավարության աջակցությունը:   

 

Ընկերության պաշտոնյաները հերքել են մեղադրանքները՝ պնդելով, որ աշխատակիցները «չարախոսում են» ընկերության վերաբերյալ:  

 

Սակայն Երևան Սիթիի խնդիրներն ամենևին էլ եզակի չեն:

 

Երբ Կառավարությունը սկսեց աջակցության ծրագրերը, առաջացավ կանխատեսելի խառնաշփոթ, թե ով ունի աջակցություն ստանալու իրավունք, և ինչպես դիմել: Որոշ մարդիկ չունեին համակարգիչ՝ դիմումը լրացնելու համար, կամ չէին հասկանում աջակցության ծրագրերի կանոնները:

 

Այս հարցը լուծելու նպատակով մի շարք կազմակերպություններ առաջարկեցին իրենց աջակցությունը:  

 

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունը սկսեց օգնել մարդկանց կողմնորոշվել համակարգում այն բանից հետո, երբ աջակիցներից տեղեկացավ, որ նրանք խնդիրներ ունեն: «Կառավարությունը գերծանրաբեռնված է, այսպիսով Լուսավոր Հայաստանը պատրաստ է տրամադրել խորհրդատվություն և օգնություն, թե ինչպես դիմել սոցիալական աջակցության ծրագրերին և ինչպես կազմել անհրաժեշտ փաստաթղթերը»,— նշվել է կուսակցության հայտարարության մեջ:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությունը ևս զանգեր է ստացել աշխատողներից, ովքեր բողոքել են, որ իրենց գործատուներն օգտագործում են իրենց կամ նրանք չեն հասկանում՝ ինչպես դիմել աջակցություն ստանալու համար:  

 

Խումբը նաև փորձել է միջամտել քաղաքի խոշորագույն գործատուներից մեկի՝ 2,500 աշխատակից ունեցող Գլորիա տեքստիլ ձեռնարկության գործին: Գործարանը շարունակում էր աշխատել՝ չնայած Կառավարության հրամաններին, որ անհրաժեշտ է փակվել՝ ելնելով այն վտանգից, որ աշխատանքը շարունակելու դեպքում գործարանը կարող էր հանգեցնել կորոնավիրուսի տարածմանը:

 

Աշխատակիցները չէին հավատում, որ կարող են օգտվել օգնությունից և չէին դիմում: «Մենք կապ ենք հաստատել Կառավարության հետ և խնդրել ընդգրկել այդ աշխատողներին աջակցության ծրագրերում»,— Eurasianet-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի իրավաբաններից Սոֆյա Պետրոսյանը:

 

Այլ աշխատողներ պարզապես մնացել են առանց գումար:

 

Երևանում ինքնազբաղված անձ, վարսահարդար Մարինե Սարգսյանը ընտանիքի կերակրող միակ ձեռքն էր, երբ կորոնավիրուսի բռնկումը սկսվեց: Նրա ընտանիքը ծախսել է նոր բնակարանի համար հավաքված ամբողջ գումարը, քանի որ նա չէր կարողանում աշխատել: «Մենք չենք մտնում ոչ մի կատեգորիայի մեջ, որ աջակցություն ստանալու իրավունք ունի, քանի որ չունենք անչափահաս երեխաներ և գրանցված աշխատանք: Մենք մենակ ենք»,— ասել է Մարինե Սարգսյանը Eurasianet-ին:

 

Կառավարության պաշտոնատար անձինք ընդունել են, որ քիչ բան կարող են անել այն գործատուների առումով, ովքեր դժվարացնում են աշխատակիցների՝ աջակցությունից օգտվելու գործընթացը:

 

Կառավարության՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը, որը պետք է զբաղվի նման հարցերի լուծումով, «չունի աշխատողների իրավունքները պաշտպանելու լիազորություն, և վստահ չեմ, որ նրանք զանգվածային գործերով զբաղվելու ռեսուրսներ ունեն», ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խորհրդարանում անցած ամիս: Սակայն մայիսի 8-ին ուժի մեջ մտած և մարտ ամսին վերաբերող օրենսդրական փոփոխությունները այժմ տեսչական մարմնին տալիս են ավելի լայն իրավասություն՝ ապահովելու աշխատանքային օրենսդրության կիրարկումը արտակարգ դրության ժամանակ:

 

«Լաբիրինթի» աշխատակիցների՝ Eurasianet-ի հետ կապ հաստատելուց հետո, թղթակիցը նրանց ուղղորդել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Կազմակերպությունը մատուցողներին տրամադրել է իրավաբան և բողոքել ոստիկանությանը, սակայն ոստիկանությունը որոշել է քրեական գործ չհարուցել՝ համարելով դա վարչական հարց: Փաստաբան Սամսոն Գալստյանը հայտնեց, որ ոստիկանությունը պատշաճ հետաքննություն չի կատարել, և ասաց, որ բողոքարկում է որոշումը:  

 

Այս առումով «Լաբիրինթի» սեփականատեր Հրաչյա Ատոմյանը ասել է տեղական լրատվամիջոցներին, որ նա չի վերցրել իր աշխատակիցների ստացած աջակցության գումարը, իսկ նրանց բանկային քարտերը վերցրել է որպես գրավ այն կանխիկ գումարի համար, որ վճարել է նրանց որպես կանխավճար: Գալստյանը սակայն նաև նշեց, որ աշխատակիցները երբեք չեն համաձայնել այս սխեմային:

 

Սակայն աշխատակիցները վախենում են հրապարակավ խոսել այդ մասին, «Ոչ մի ուրիշ տեղ մեզ աշխատանքի չեն վերցնի»,— ասել է մատուցողը: «Մարդիկ միշտ մեղադրում են զոհին: Ինչ էլ որ պատահի, աշխատակիցները չպետք է մատնեն սեփականատիրոջը»: 

 

 

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

Աղբյուրը՝ eurasianet.org

Դիտումներ՝ 479

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????