Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ինչպե՞ս են իրականացվում նախազորակոչային պատրաստության միջոցառումները՝ արտակարգ դրության պայմաններում

April 27, 2020

COVID-19 | Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաճախ տրվող հարցեր | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ

2020 թ․ մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ Կառավարության որոշմամբ բուն զորակոչը, այսինքն՝ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։

 

Միաժամանակ հայտնեց, որ զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից։

 

Մինչ այդ՝ մարտի 30-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, քաղաքացիներից ստացվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

 

ՀՔԱՎ-ը հետաքրքրվել էր, թե արդյոք նախազորակոչային պատրաստության միջոցառումներ ու համապատասխան բժշկական փորձաքննութjուններ են անցկացվում արտակարգ դրության պայմաններում և եթե այո, ապահովվում են արդյոք անվտանգության պայմանները։

 

2020 թ․ ապրիլի 9-ի պատասխանում ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Ա․ Սարգսյանը հայտնել էր, որ մարտի 1-ից դադարեցվել են ինչպես ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների, այնպես էլ՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքները։

 

Ա․ Սարգսյանը հայտնել է նաև, որ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ ՊՆ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրվել է կապ հաստատել տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական հասատությունների հետ և ճշտել, ստեղծված իրավիճակով պայմանավորված, օրվա հնարավոր թողունակությունը՝ ապրիլի 1-ից զորակոչիկների բժշկական զննությունն իրականացնելու համար։

 

Պայմանագրային զինծառայության անցնելու համար բուժզննության կազմակերպման և դրանով պայմանավորված՝ հոսպիտալներում գտնվող անձնանց՝ վարակից պաշտպանվելու մասով ՀՔԱՎ-ի հարցերին Ա․ Սարգսյանը պատասխանել է, որ արգելվել է հոսպիտալների կողմից քաղաքացիների սպասարկումը։ Իսկ զինոկմիսարիատների աշխատակիցների՝ վարակից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաների ապահովման մասով նշել է, որ զինկոմիսարիատները, ըստ գործառույթներից բխող անհրաժետության, ապահովվում են անհրաժեշտ պարագաներով։

 

Կոչ ենք անում այս պայմաններում խստորեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները, ապահովել զինկոմիսարիատներում և պոլիկլինիկաներում ֆիզիկական հեռավորությունը թե սպասելիս, թե բժշկական զննությունների ժամանակ։

 

ՀՔԱՎ-ը շարունակում է իրավախորհրդատվություն տրամադրել հեռավար։

 

Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների հարցերով խորհրդատվություն կարող եք ստանալ հետևյալ կոնտակտներով։

 

Զորակոչիկների, զինծառայողների իրավունքների հարցերով
Արմինե Սադիկյան
☎️093339441 (նաև viber)
📩asadikyan@hcav.am

 

Դիտումներ՝ 1584

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????