Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթների սահմանափակումը հետընթաց է աշխատողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից

Հայաստանի Հանրապետությունում գործող պետական և մասնավոր կազմակերպություններում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ներկայիս վիճակը տեղիք է տալիս լուրջ մտահոգությունների՝ կապված ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման, ինչպես նաև ներպետական օրենսդրության թերի կարգավորումների հետ։

 

Այս մասին ՀՔԱՎ-ը նախկինում ևս ահազանգել է, ներկայացրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու, ոլորտը բարելավելու առաջարկներ։

 

Սակայն պետք է կրկին արձանագրենք, որ մեր արձանագրած խնդիրները դեռևս լուծում չեն ստացել։ ՀՀ-ում գործող Տեսչական մարմինն ունի գործառութային սահմանափակում, ինչը հետընթաց է աշխատողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։

 

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանված արտակարգ դրության պայմաններում ևս արձանագրեցինք, որ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը բավականին ցածր մակարդակի վրա է։

 

Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՔԱՎ-ը լրամշակել է նախկինում ներկայացրած առաջարկները և դրանք ներկայացրել  ՀՀ Ազգային ժողով և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ 

 

Մասնավորապես առաջարկում ենք․

 

Գործող Տեսչական մարմնի լիազորությունները համապատասխանեցնել ՀՀ-ի կողմից վավերացրած ԱՄԿ կոնվենցիաների և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին՝ Տեսչական մարմնի գործառույթներում ընդգրկելով  աշխատանքային օրվա տևողության, աշխատավարձի, հանգստի, երեխաների աշխատանքին առնչվող դրույթների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։

 

Ընդունել ըստ ռիսկայնության տնտեսական գործունեության բոլոր տեսակների ստուգման համար անհրաժեշտ ստուգաթերթերը։

 

Ստեղծել իրավական մեխանիզմներ՝ աշխատավայրում առաջացած դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին գործատուների կողմից Տեսչական մարմնին տեղեկատվության պատշաճ տրամադրումն ապահովելու և չտրամադրելու դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառելու կապակցությամբ, մասնավորապես՝ «Աշխատանքային օրենսգրքի» 260-րդ հոդվածի 2-րդ մասը (Աշխատանքի վայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է անհապաղ հայտնել ապահովագրողին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին) փոփոխել և լրացնել՝ սահմանելով գործատուի կողմից դժբախտ դեպքի և մասնագիտական հիվանդության մասին Տեսչական մարմնին անհապաղ հայտնելու պարտավորություն, իսկ չհայտնելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորություն, համապատասխանաբար՝ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում կատարել փոփոխություն՝ 42.1 հոդվածում (ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ առողջապահական տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը) սահմանելով գործատուի նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը` նշված տեղեկատվությունը չհայտնելու համար։

 

Ապահովել Տեսչական մարմնի կադրային և նյութատեխնիկական հագեցվածությունը։

 

Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ

The state of the rights of the protection of employees working in the RA state and private organizations is seriously concerning in terms of proper fulfillment of obligations undertaken by the RA in international agreements, as well as flawed regulations of domestic legislation.

 

HCA Vanadzor has previously alarmed about this and presented proposals to make the work of Health and Labor Inspectorate more effective and improve the sphere.  

 

However, we should record once again that the problems recorded by us have not yet been solved. The Inspectorate operating in the Republic of Armenia has a functional restriction, which is a setback in terms of the protection of employees’ rights in the context of the undertaken international obligations. 

 

In the conditions of the state of emergency declared in the Republic of Armenia due to the coronavirus pandemic, we have also recorded that the level of the protection of labor rights is also quite low. 

 

Taking the aforementioned into account, HCA Vanadzor further developed the proposals presented previously and presented them to the RA National Assembly and RA Ministry of Labor and Social Affairs. 

 

In particular, we propose:

 

To comply the powers of the current Inspectorate with the ILO conventions ratified by the the Republic of Armenia and requirements of the Revised European Charter, by including in the functions of the Inspectorate control over adherence to the provisions on the duration of the working day, salary, rest and child labor.  

 

To adopt checklists necessary to check all the types of economic activity according to risks.

 

To establish legal mechanisms  to ensure that employers properly provide the Inspectorate with information on accidents and occupational diseases in the workplace, and to establish measures for holding liable in case this information is not provided, in particular, amend and supplement Article 260 (2) of the Labor Code (In case of death of an employee at the workplace the employer shall be obliged to notify immediately the insurer, the Police and State Labour Inspectorate of the Republic of Armenia authorized by the Government to hold control over labor security.) by establishing an obligation for the employer to immediately inform the Inspectorate about an accident and an occupational disease, and a possibility to apply liability measures prescribed by law in case the employer does not immediately inform. Accordingly, it is necessary to amend Article 42.1 of the RA Code of Administrative Offences (Non-execution of recommendations of officials of inspection body of the Ministry of Health of the Republic of Armenia or impeding checks, examinations and administrative proceedings implemented by the inspection body of the Ministry of Health), by establishing application of liability measures against the employer in case the latter does not provide the mentioned information. 

 

To ensure adequate logistics and staffing of the Inspectorate. 

 

The full document is available HERE

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր