Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
Այսօր՝ 2021 թ․ հունիսի 22-ին, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հրապարակված տվյալներում անճշտությունները շտկելու, իսկ անհրաժեշտության դեպքում սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ կատարելու հարցով։
«Անկախ դիտորդ» դաշինքը, ուսումնասիրելով ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված քվեարկության նախնական արդյունքները, նկատել է, որ մի շարք տեղամասերում քվեարկության մասնակիցների թիվը խիստ տարբերվում է անվավեր և վավեր քվեաթերթիկների գումարից․ 14 տեղամասում արձանագրված ընդհանուր գումարային տարբերությունը 2760 է։ Մեր տիրապետության տակ գտնվող արձանագրությունների քաղվածքների հիման վրա հայտնաբերել ենք, որ մուտքագրված տվյալները սխալ են, սակայն կա որոշակի օրինաչափություն․ սխալների հիմնական մասը վերաբերում է «Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներին։
Մանրամասները՝ ստորև